Ռուբեն Մելիքյան. Գործող Սահմանադրությամբ նախատեսված չէ Սահմանադրության նորմերի ԱՆՄԻՋԱԿԱՆ գործողությունը
Իրավաբան, իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ, արադարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը գրում է.
«ՍԴ նախագահի և երեք դատավորների հայտարարությունը հերթական անգամ ի ցույց դրեց գործող ռեժիմի իրավաբանական անգրագիտությունը. Սահմանադրությունը (իբր թե) փոխել են, բայց ՍԴ մասին օրենքը՝ մոռացել։
Լավ, մի բան էլ ես հիշեցնեմ։ Գործող Սահմանադրությամբ նախատեսված չէ Սահմանադրության նորմերի ԱՆՄԻՋԱԿԱՆ գործողությունը. դա նախատեսված էր 1995 և 2005թթ. խմբագրությամբ Սահմանադրությամբ։ Իսկ այն, որ օրենքները չհակասեն Սահմանադրությանը, առաջին հերթին ԱԺ խնդիրն է, իսկ երկրորդ հերթին՝ ՍԴ խնդիրը (եթե լինի դիմում)։ Միակ բացառությունը վերաբերում է մարդու իրավունքներին, որոնք գործում են անմիջականորեն։
Կարճ ասած, оплошали. Դե գնացեք սխալների ուղղման»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«ՀՀ Աժ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։
Դրանք ուժի մեջ կմտնեն մի քանի ժամից։
Ըստ այդմ՝ ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Աբովյան. Օրենքով սահմանված ժամկետում ՍԴ ուղարկեցինք դիմումը
- ՍԴ դատավորներ. Պաշտոնյաներին հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին