Գոգյան. Իսկապե՞ս հրաժարվել եմ հանցագործության մասին հաղորդում տալ
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Քանի որ լրագրողները շատ են հարցնում` իսկապե՞ս հրաժարվել եմ հանցագործության մասին հաղորդում տալ, կարիք կա պարզաբանման։
Երբ նախարար պարոն Արայիկ Հարությունյանի մայիսի 25-ի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական կոմիտեն ինձ հրավիրեց ցուցմունք տալու, հանցագործության մասին հաղորդում արդեն տրված էր: Նախարարի կողմից։ Գործն ուսումնասիրելիս ես ներգրավվել եմ որպես վկա և հնարավոր մեղադրյալ, եթե պարզվեր սուտ մատնության հանցակազմը։
Քննիչի բոլոր հարցերին պատասխանել եմ, ու քննիչը վերջում գործը կարճել է, ինչը ես ընկալում եմ որպես իմ ներկայացրած փաստերի ճշմարտացիության ամրագրում, իսկ քննիչն ասում է.
«Հարգելինե՛րս, այս հարցը ես քրեաիրավական դաշտում չեմ դիտարկում, գնացե՛ք աշխատանքային ռեժիմով հարցը լուծեք»։
Բնականաբար, քննիչը գիտնական կամ կրթության/գիտության կառավարիչ չէ։ Հենց աշխատանքային հարաբերություններում էլ կարևոր են արժեքային ու մասնագիտական որակները, որոնց մասին էլ ես ի սկզբանե խոսել եմ։
Պատկերի ամբողջական պարզության համար ներկայացնեմ քննիչի որոշումից մի հատված։
1) Առաջին պարբերությամբ քննիչը փաստում է, որ փոխկապակցված անձանց առկայությունը հանձնաժողովում չի համարում պաշտոնական քրեորեն պատժելի, առավել ևս որ հանձնաժողովն ամբողջությամբ չի հերքել արտագրության դեպքերը։ Նշեմ, որ գործի մեջ ցուցմունք կա (այլ անձի կողմից), որ հանձնաժողովը սկզբնական եզրակացությամբ հերքել է արտագրության հանգամանքն ընդհանրապես, սակայն մամուլում մամուլում բարձրացված աղմուկից հետո որոշ չափով փոխվել է։ Կոնկրետ ինձ համար սա անթույլատրելի պրակտիկա է։
2) Գործ չհարուցելու հիմնավորման երկրորդ պարբերության ձևակերպումը զուտ իրավական է, ու կրկին արժեքային հարց է, մենք նորմա՞լ ենք համարում գրագող ռեկտոր ունենալու փաստը, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը հստակ պետք է ձևակերպի կրթության և գիտության գծով ռազմավարություն մշակող մարմինը՝ ամենաբարձր մակարդակով։ Այս հարցին քննիչը չի կարող պատասխանել։
3) Երրորդ պարբերությունը չեմ մեկնաբանի, իսկ չորրորդ և հինգերորդ պարբերություններն ընդհանրապես կապ չունեն թեմայի հետ։ Շատ ուրախ եմ, որ կոլեկտիվն աջակցում է իր ղեկավարին, բայց դա իմ ու քննիչի գործը չէ։ Նման օրինակներ բազմաթիվ են թե՛ կրթական, թե՛ առողջապահական, թե՛ դատական համակարգերում: Ընդ որում, տվյալ միջավայրը հաճախ լինում է անառողջ, երբեմն` թունավոր։
Արժեք ու միտք ստեղծելը բարդ գործ է, բայց ստեղծելու համար պարտադիր պայման է սեփական արժեքներիդ չդավաճանելը։ Հետհեղափոխական շունչը վճռական էր, սկզբնական փուլում` անզիջում, ինչի արդյունքում որոշ մարդիկ թողեցին իրենց պաշտոնները, և չպետք է թույլ տանք` այդ շունչը մարի կոնկրետ մարդու անձնական շահերին բախվելիս»:
Հարակից հրապարակումներ`
- Սմբատ Գոգյան. Չեմ փոշմանել
- ԱԺ հանձնաժողովը Սմբատ Գոգյանի և Գրիշա Թամրազյանի հարցը քննարկեց փակ դռների հետևում
- Արայիկ Հարությունյան. Հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը պետք է ենթարկվի պատասխանատվության
- Գոգյան. Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը
- ԱԺ-ում Գոգյանի հայտարարությունների հարցով արտահերթ նիստ կգումարվի
- «Գրագողականներն» ընդդեմ Գոգյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան