Վրաստանը միջազգային կանոնավոր չվերթները մինչև օգոստոսի 1-ը չի վերականգնի
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ միջազգային կանոնավոր չվերթները մինչև օգոստոսի 1-ը չեն վերականգնվի:Այս մասին գրում է aliq.ge-ն:
«Կանոնավոր օդային երթևեկությունը վերականգնելու մասին որոշումը կկայացվի աշխարհում և Վրաստանում համաճարակաբանական իրավիճակից ելնելով»,-ասված է հայտարարության մեջ:
Գործակալությունը հորդորում է քաղաքացիներին տոմսեր ձեռք չբերել, քանի դեռ կանոնավոր օդային երթևեկության վերականգնման ամսաթվի և հաստատված չվերթների ժամանակացույցի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել էր, որ կանոնավոր չվերթների հետ կապված սահմանափակումներն ուժի մեջ կմնան մինչև հուլիսի վերջ: Նրա խոսքով՝ միջազգային տուրիզմի հետ կապված Վրաստանի կառավարության առաջնահերթությունը քաղաքացիների անվտանգությունն է, երկրում ամենինչ կախված կլինի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան