Դատավոր Ազարյան. ՀՔԾ պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով
«Ես Հատուկ քննչական ծառայության պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով»,- Բարձրագույն դատական խորհրդի նիստում ունեցած ելույթում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։
Նշենք, որ ԲԴԽ-ում քննվում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը: Կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից։
Դատավորը նշեց, որ իր արտահայտություններն անհարգալից չեն եղել, ինքն իր կարծիքն է հայտնել՝ հիմքեր ունենալով։
«Ներկայացվածն ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում»,- ասաց դատավոր Ազարյանը։
Նա նշեց, որ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահին նախարար Ռ. Բադասյանը ծանոթ չի եղել դատական նիստի ձայնագրությանը, վստահել է ՀՔԾ պետին, իսկ ՀՔԾ պետն էլ իր հերթին մարտի 5-ի դատական նիստի ձայնագությանը ծանոթ չի եղել։
«Եթե լսել է՝ ինչու կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման մեջ չի գրել այն, ինչ ասել եմ, այլ գրել է այն, ինչ հայտնել է ՀԾՔ պետը, դրանից առաջ դատախազն՝ ինձ ինքնաբացարկ հայտնելու միջնորդության մեջ, որն իրականությանը չի համապատասխանում։ Սա է ամբողջ խնդիրը»,- ասաց Ա. Ազարյանը։
Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՔԾ՝ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը։ Նրա վարույթում քննվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործը։ Միջնորրդությունը վերաբերում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Ազարյանի պաշտպան. Կարգապահական վարույթի հիմքում դրված է ավելի մեծ պատմություն
- Դատավոր Ազարյանի պաշտպան. Հարուցված վարույթն ապօրինի է
- Դատավոր Արման Հովհաննիսյան. Փորձում եմ ցույց տալ, որ աջակցում եմ Ալեքսանդր Ազարյանին ու իր նման մյուս դատավորներին
- Դատավոր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը հետաձգվեց
- Վարոսյան. Սա ուղիղ ուղղված է դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ
- Դատավոր Ազարյան. Կապացուցեմ՝ մինչ վարույթ հարուցելը ՀՔԾ պետն ու նախարարը ծանոթ չեն եղել արձանագրությանը
- Մելիքան. Իրավաբանական համայնքը դատավոր Ազարյանի գործունեությունը գնահատում է արդարադատ
- ԲԴԽ-ն սկսում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին