Կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել դատավորների շրջանում
Վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել դատավորներից շրջանում: NEWS.am-ի հարցին ի պատասխան Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հայտնել է, որ կորոնավիրուսով է վարակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի դատավորներից մեկը։
Կորոնավիրուս է հաստատվել նաև Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի մոտ։
Նա նշել է, որ Արաբկիրի նստավայրում վարակվել է դատավորներից մեկի գործավարը։
«Ծանր դեպքեր չունենք։ Պահպանում ենք բոլոր կանոնները»,- ասել է Փոլադյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան