Չեղարկված հանրաքվեի համար բյուջեից 125 մլն դրամ ծախսվել է. Մուկուչյան
«Քանի՞ ՏԻՄ ընտրություն է հետաձգվել 2019 թվականին»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։
Պատասխանելով հարցին՝ ԿԸՀ ղեկավարն ասաց, որ ՏԻՄ հերթական ընտրությունները նշանակվում են մարզպետների կողմից, իսկ արտահերթ ընտրությունները՝ կառավարության որոշմամբ։
«ԿԸՀ-ում առկա տեղեկությունները վերաբերում են նախորդ ընտրության օրվան։ Որ այսինչ օրվա ընթացքում է տեղի ունեցել։ Այս տարի երեք օր էինք սահմանել այդ ընտրությունների համար։ Մարտին 7-8 փոքր համայնքներում ընտրություններ եղել են, ընտրություն ունեինք նաև հունիսի ամսի առաջին կիրակի օրը, բայց այդ օրը չունեցանք ընտրություններ, քանի որ արտակարգ դրության պայմաններում ընտրություններ չեն անցկացվում։ Նաև աշնանն ունենք նախատեսված ընտրություններ, բայց չգիտենք՝ կլինի, թե ոչ»,- պատասխանեց Տ. Մուկուչյանը։
Արձագանքելով Անի Սամսոնյանը հետաքրքրվեց՝ ապրիլի 5-ին նախատեսված և չեղարկված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար ի՞նչ ծախսեր էին իրականացվել։
Տիգրան Մուկուչյանն էլ պատասպանեց՝ հանրաքվեի հետ կապված պետական բյուջեից հատկացվել է 2.5 մլրդ դրամ, որից 125 մլն դրամը ծախսվել է։
«Մենք չէինք կարող նախապատրաստական աշխատանքներ չկատարել։ ԿԸՀ-ին հատկացված գումարը ծախսվել է քվեախցեր, կնիքներ ձեռք բերելու համար»,- նշեց Մուկուչյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին