Դատավոր Ազարյանի պաշտպան. Հուսով եմ՝ ԲԴԽ-ն կդիմակայի այս փորձությանը
Բարձրագույն դատական խորհուրդն ավարտեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։ Խորհրդի որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին ժամը 14։10-ին։
ԲԴԽ նիստի ընթացքում Ալեքսանդր Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ որպես վկա հրավիրել ու հարցաքննել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին։ Խորհուրդը մերժեց միջնորդությունը։
Հիշեցնենք՝ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից: Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՔԾ՝ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը։ Նրա վարույթում քննվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործը։ Միջնորրդությունը վերաբերում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։
Արդեն եզրափակիչ խոսքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն հայտարարեց, որ իրենց ներկայացրած միջնորդություն բացառապես իրավական հիմք ունի, որևէ այլ դրդապատճառ չունի, ամբողջությամբ ենթակա է բավարարման։
Ա. Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ շարունակում են մնալ նույն կարծիքին՝ որևէ կարգապահական խախտում չկա։
«Խոսքը գնում է դատավորին ճնշելու մասին, ցավոք սրտի, դա արվում է Բարձրագույն դատական խորհրդի միջոցով։ Հուսով եմ՝ խորհուրդը կդիմակայի այս փորձությանը», - ասաց Տ. Աթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Ազարյան. ՀՔԾ պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով
- Դատավոր Ազարյանի պաշտպան. Կարգապահական վարույթի հիմքում դրված է ավելի մեծ պատմություն
- Դատավոր Ազարյանի պաշտպան. Հարուցված վարույթն ապօրինի է
- Դատավոր Արման Հովհաննիսյան. Փորձում եմ ցույց տալ, որ աջակցում եմ Ալեքսանդր Ազարյանին ու իր նման մյուս դատավորներին
- Դատավոր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը հետաձգվեց
- Վարոսյան. Սա ուղիղ ուղղված է դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ
- Ազարյան. Ես արդարադատություն եմ իրականացնում՝ անկախ նրանից, ում դուր կգա, ում ոչ
- Դատավոր Ազարյան. Կապացուցեմ՝ մինչ վարույթ հարուցելը ՀՔԾ պետն ու նախարարը ծանոթ չեն եղել արձանագրությանը
- ԲԴԽ-ն սկսում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան