Բեռլինը 50-ից 500 եվրո կտուգանի դիմակ չկրող մարդկանց
Բեռլինի որոշ հասարակական վայրերում, օրինակ՝ տրանսպորտում, դիմակ դնելը պարտադիր է։ Այժմ Սենատը տուգանքներ է սահմանել նրանց համար, ովքեր հրաժարվում են այն դնել։ Այս մասին գրում է The Local-ը։
Տեղական կառավարությունը հունիսի 23-ի քվեարկությամբ 50 եվրո տուգանք է սահմանել այն մարդկանց համար, ովքեր դիմակ չեն դնի այն վայրերում, որտեղ պարտադիր է՝ հասարակական տրանսպորտում, խանութներում, գեղեցկության սրահներում և այլն։
Տուգանքները կտատանվեն 50-ից 500 եվրոյի չափով: 500 եվրո տուգանքը կկիրառվի, եթե ինչ-որ մեկը մի քանի անգամ է խախտել է դիմակ կրելու պարտավորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան