Թուրքիան ԶՈՒ կարիքների համար 35 մլն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային
Ուկրաինայի նախարարների խորհուրդը հայտնել է, որ վավերացրել են Թուրքիայի հետ ռազմաֆինանսական համագործակցության և օգնության վերաբերյալ համաձայնագիրը։ Այս մասին գրում է ermenihaber-ը:
Տվյալ համաձայնագրով նախատեսվում է, որ Ուկրաինան զինված ուժերի կարիքների համար Թուրքիայից 205մլն թուրքական լիրա ( մոտ 35 մլն ԱՄՆ դոլար) օգնություն կստանա:
Նախարարների խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հատկացված միջոցները նախատեսվում է օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի համար որոշ ապրանքների և ծառայությունների գնման, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում Թուրքիայի ԶՈւ ուսումնական կենտրոններում ուկրաինացի զինվորականներին ուսումնառության ուղարկելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան