Լիբանանցիները ֆեյսբուքյան խմբի միջոցով իրենց իրերն են փոխանակում սննդի դիմաց
Ամեն անգամ, երբ մենք մտածում ենք, «կարո՞ղ է իրավիճակն էլ ավելի վատթարանալ», Լիբանանը պատասխանում է մի մեծ, ճարպոտ «ԱՅՈ»-ով: Այս մասին գրում է Beirut.com կայքը։
Սյուրռեալ սքրինշոթեր են տարածվել ֆեյսբուք սոցիալական մեդիայում, որտեղ «Լիբանանն առևտուր է անում» բաց խմբում օգտատերերն առևտուր են անում՝ իրենց իրերը սննդի և առաջին անհրաժեշտության հիմնական ապրանքների հետ փոխանակելով։ Խմբում գումարով առևտուր չի կատարվում, այլ կատարվում է պատմականորեն հայտնի «բարտեր»:
Նշվում է, որ խմբի անդամներից շատերն այժմ ապրանքներ են դրել՝ ցանկանալով ձեռք բերել մանկական կաթ, անձեռոցիկներ, ձիթայուղ և այլն:
«Այժմ, երբ դոլարը փոխանակման կետերում հասել է ցնցող 7000 լիբանանական լարի, աշխատավարձերն ու խնայողությունները կորցրել են իրենց արժեքը և հազիվ թե կարողանան ծածկել ընտանիքների հիմնական կարիքները, էլ չենք խոսում այն ընտանիքների մասին, որոնք կորցրել են իրենց կենսապահովումը և միակ եկամտի աղբյուրը՝ աշխատատեղերի կրճատման ու բիզնեսների փակման արդյունքում։
Մենք չենք կարող չմտածել, թե ի՞նչ են առաջարկելու այդ մարդիկ, երբ վերջանան նրանց ապրանքներն ու դեռ սննդի կարիք ունենան»,-գրում է կայքը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին