Հիվանդությունը որքան արագ տարածվում է, նույնքան արագ էլ վնաս է հասցնում հիվանդի առողջությանը
Հիվանդությունը որքան արագ տարածվում է, նույնքան արագ էլ վնաս է հասցնում հիվանդի առողջությանը: Այս մաին պարետատան նիստից հետո ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը:
«Ժամերի ընթացքում իր ոտքով հիվադանոց եկած հիվանդը կարող է հայտնվել շատ ծանր վիճակում: Այդպիսի մի դժվար օր եղավ նաև ինձ համար, երբ վարակվեցի :Ես ինձ զում էի դասալիք ,քանի որ ընկերներս մարտի դաշտում կռվում էին: Ապաքինվեցի, հաղթահարեցի հիվանդությունը, բայց ես ինձ հաղթած չեմ զգում:
Ես ինձ հաղթած կզգամ այն ժամանակ, երբ իմ երկրում կորոնավիրուսով գեթ մեկ հիվանդ չի լինի: Այս հիվանդությունը խաղ և հումոր չէ: Այս հիվանդությունը ընտանիքներ է դժբախտացնում, խնդրում եմ ձեզ, պայքարեք այս հիվանդության դեմ, եղեք մեկ ամբողջ բռունց»,-ասաց բժիշկը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան