ՄԱԿ-ն արձանագրել է աշխարհում թմրամոլների թվի աճ
Ամբողջ աշխարհում գրեթե 3 միլիոն մարդ օգտագործում է թմրանյութեր։ news.ru-ի հաղորդմամբ, նման տվյալներ են ներկայացված ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի զեկույցում։
Նշվում է, որ 2018 թվականին աշխարհում 269 միլիոն մարդ օգտագործել է թմրանյութ։ Սա 30 տոկոսով ավելի քան 2009 թվականի համեմատ։
Փորձագետները նշել են կորոնավիրուսի ազդեցությունը թմրանյութերի հետ կապված իրավիճակի վրա։ Տարբեր երկրներում գործազուրկների թվի ավելացման պատճառով «բնակչության առավել աղքատ շերտը գումար աշխատելու համար էլ ավելի խոցելի է դառնում թմրամիջոցների օգտագործման, թմրանյութերի ապօրինի շրջանառության և թմրամիջոցների արտադրության նկատմամբ»:
ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Գադա Վալին կոչ է արել երկրների ղեկավարներին էլ ավելի շատ համերաշխություն և աջակցություն հայտնել զարգացող երկրներին թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Միաժամանակ նշվում է, որ համաճարակը արդեն հանգեցրել է փողոցներում թմրանյութերի պակասի: Բացի այդ, ինչպես նշել են ՄԱԿ-ում, դրանց որակը վատացել է և գներն աճել են:
«Արդյունքները կարող են նման լինել 2018-ի տնտեսական ճգնաժամին: Ճգնաժամից հետո որոշները սկսեցին փորձել օգտագործել ավելի էժան սինթետիկ միջոցներ»,- ասվում է զեկույցում:
Դրանից հետո ՄԱԿ-ը դժգոհել էր, որ շատ երկրների կառավարությունները կրճատել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ֆինանսավորումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան