ՆԱՏՕ-ն պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին
ՆԱՏՕ-ի երկրները սկսել են կորոնավիրուսային հիվանդության համաճարակի երկրորդ ալիքի դեմ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքը։
«Մեր պատրաստվում ենք կորոնավիրուսային պանդեմիայի երկրորդ ալիքին արձագանքելուն։ Ավելացնում ենք բժշկական պարագաների և սարքավորումների քանակը, և դրան հատկացվող ֆինանսական լրացուցիչ միջոցներ ենք հատկացնում։ Դաշինքը օր ու գիշեր աջակցում է համաճարակի դեմ պայքարի քաղաքացիական ջանքերին: Մեր երկրները պետք է շարունակեն ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում՝ կայուն մնալու և առողջապահական ճգնաժամի անվտանգության ճգնաժամի չվերածելու համար»,- ասել է նա։
Համաճարակի երկրորդ ալիքի դեմ պայքարելու քաղաքական որոշումը ՆԱՏՕ-ն ընդունել է Դաշինքի պաշտպանության նախարարների՝ հունիսի 17-18-ին ունեցած խորհրդակցությունների արդյունքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները