Քաղաքական 15:08 26/06/2020 Հայաստան

Սերժ Սարգսյան. Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով

ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանն արձագանքել է Հայաստանի Հանրապետության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր հրապարակային հնչեցրած հայտարարությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։ 

«Այս ո՞ւր ենք հասել: Ժառանգաբար իշխանության եկած՝ բռնապետական հարևան երկրի խան Իլհամ Ալիևը, որին երկու տարի առաջ մեր երկրում իշխանությունը զավթած մեկը համարում է կիրթ, հաճոյախոսություններ շռայլում, այն աստիճանի վստահում, որ ԼՂ բանակցային գործընթացի պատմությունը նախընտրում է նրանից լսել, այսօր ցինիկաբար հայտարարում է, թե Հայաստանի անկախության ամբողջ պատմությունն ամոթի պատմություն է:

Հասկանո՞ւմ եք զավեշտը` Ադրբեջանի նախագահը խոսում է նույն բառապաշարով, Հայաստանի անկախության նախորդ տարիները բնութագրում է նույն կերպ, ինչ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհի առջև ունեցած իր տխրահռչակ ելույթներում` ՄԱԿ-ի ամբիոնից, ԵԽԽՎ լիագումար նիստում և հնարավոր բոլոր առիթներով:

Բռնապետ Ալիևը ժողովրդավարության դասեր է տալիս Հայաստանին, անվանարկում բանակն ու մեր փառապանծ բանակի սպաներին ու գեներալներին, խոսում լրագրողների դեմ իրականացվող բռնություններից և Հայաստանի գործող իշխանությունների այլ աղաղակող անօրինականություններից ու կոռուպցիայից:

Այն, որ Ալիևը կարող է իրեն նման բան թույլ տալ, դա զարմանալի չէ, որ Ալիևն ամբողջ ուժով կարող է ատել Հայոց փառապանծ բանակը` ոչ մեկ անգամ պատերազմում իր երկրի կրած ծանր ու ամոթալի պարտության պատճառով, որ կարող է ատել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին, բանակի գեներալներին, դա էլ վաղուց նորություն չէ: Նրա նման կեցվածքը միանգամայն սպասելի էր նաև սեփական ապաշնորհ ղեկավարումը փառաբանելու մոլուցքով տարված և իր պետությունը ի լուր աշխարհի «ամբողջությամբ ձախողված պետություն» անվանող Նիկոլ Փաշինյանի բարբաջանքից հետո:

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևին, ապա նա շատ լավ գիտի, որ եթե Հայաստանում կոռուպցիայի ու թալանի մասին խոսում են ինքն ու Նիկոլ Փաշինյանը, ապա իր անվան հետ կապվող պանամական փաստաթղթերի ու բանկային հաշիվների, «ադրբեջանական լանդրոմատի», աշխարհի չորս կողմում իր ընտանիքի ձեռք բերած ահռելի չափերի կարողության, եվրոպացի պատգամավորներին կաշառելու և բազմաթիվ այլ սկանդալային բացահայտումների մասին գրում և խոսում են միջազգային հետաքննող լրագրողները, միջազգային կազմակերպություններն ու հեղինակավոր թերթերը:

Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով, բայց նա պետք է լավ հիշի, որ սրանք, ինչպես և իր ռեժիմը, անցողիկ են, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հաղթական բանակով և հայրենանվեր բազմաթիվ հայ քաջորդիներով միշտ պատրաստ են հերթական շառաչուն ապտակը հասցնելու հոխորտացող ագրեսորին: Եվ չմոռանա նաև, որ ոչ հեռու ապագայում, երբ Հայաստանում իշխանության վերադառնան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է նրան` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»,- նշված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:23
74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Փաշինյանի այցելած «Ռենդերֆորեսթ»-ը Վահե Գրիգորյանի կնոջը՝ Ծովինար Բաբայանին տրամադրել է 7,400,000 դրամ. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «2024 թվականի հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի այցելած...
Աղբյուր` Panorama.am
22:54
Մի երկրում, որտեղ հորդ անձրևը կամ ձյունը ամեն անգամ տակնուվրա է անում մայրաքաղաքի երթևեկությունը. Սամվել Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Մի երկրում, որտեղ հորդ անձրևը կամ ձյունը ամեն անգամ տակնուվրա է անում մայրաքաղաքի...
Աղբյուր` Panorama.am
22:45
Գազարագույնի մեջ
Ըստ միջազգային իրավապաշտպան Freedom House-ի 2024 թվականի «Համացանցի ազատությունը» զեկույցի՝ Հայաստանը համարվում է «ազատ...
Աղբյուր` Panorama.am
22:32
Հրավառության միջոցներով բեռնված բեռնատարի վթարի հետևանքով երեք մարդ է մահացել
Արխանգելսկի մարզում հրավառության միջոցներով բեռնված բեռնատարի վթարի հետևանքով երեք մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
22:00
Երևանը կրկին Վենետիկի է վերածվել
Հորդառատ անձրևից հետո Երևանը կրկին անցավ ջրի տակ։ Այս անգամ հեղեղվել են կամուրջները։    ...
Աղբյուր` Panorama.am
21:36
Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 5 բռնցքամարտիկ եզրափակիչում են
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր հայ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱU-ի ղեկավար Սինվարի սպանությունը
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը։...
Աղբյուր` Panorama.am
20:59
Այն ինչ հիմա տեղի է ունենում Ջերմուկում, նույնն է, թե ինչ են անում թշնամիները Արցախում՝ ջնջում են հինը, հայկականը, Ավետիսյան
երմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը գրում է․ «Այն ինչ հիմա տեղի է ունենում...
Աղբյուր` Panorama.am
20:51
Լոռու մարզում ԵՄ դեսպանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ
ԵՄ-ի ներկայացուցչությունը Հայաստանում տեղեկացնում է․ «Լոռու մարզ այցելության ընթացքում ԵՄ դեսպանը և ԵՄ անդամ պետությունների դեսպանները...
Աղբյուր` Panorama.am
20:40
Թաթոյանը ՄԹ խորհրդարանում ներկայացրել է Արցախի, ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը
Հոկտեմբերի 15-ին քննարկումներ են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։ Այս մասին հայտնում է «Թաթոյան» հիմնադրամը՝ ...
Աղբյուր` Panorama.am
20:29
Միրզոյանը Ստամբուլում կմասնակցի «3+3» տարածաշրջանային հանդիպմանը․ ԱԳՆ
ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը տեղեկացնում է․ «Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
20:18
Հասարակությանը պետք է զերծ պահել «բարի և չար» Սրբազանների դիխոտոմիայից և վերադառնալ բուն օրակարգին․ Աշոտյան
Հայաստանի ընդդիմադիր դաշտին վերջին շրջանում համառորեն պարտադրվում է արհեստական օրակարգ, որը որևէ կապ չունի ո՛չ Փաշինյանի ռեժիմի դեմ պայքարելու,...
Աղբյուր` Panorama.am
20:06
Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է որոշում փաստաբան Ռոման Երիցյանի բողոքը քննարկման ընդունելու մասին
ՀՀ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են․ «Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Էրիկ Բեգլարյանը՝ հանդես գալով Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի...
Աղբյուր` Panorama.am
19:54
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ
Հոկտեմբերի 17-ին, ժամը 17:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աջափնյակ Գ1 թաղամասում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
19:41
ԱՀԿ․Գազայի բնակիչների ավելի քան 80%-ը պարենային անապահման խնդիր ունի
Գազայի հատվածի բնակչության մոտ 86%-ը սննդի խիստ պակաս է զգում, գրեթե 133 հազար մարդ սովի է մատնված, և սպասվում է, որ առաջիկա ամիսներին այդ թիվը...
Աղբյուր` Panorama.am
19:26
Արմեն Մնացականյանին ուղիղ մեկ ամիս է ապօրինի պահում են ՔԿՀ կարանտինային բաժնում․ Փաստաբան
Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․ «Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանին ուղիղ մեկ ամիս է, ինչ...
Աղբյուր` Panorama.am
19:13
Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթել է լատվիացի մրցակցին՝ դուրս գալով եզրափակիչ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Վրաստանում ընդունված «գործակալների օրենք»-ը Ստրասբուրգի դատարանում կբողոքարկեն
Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու ֆիզիկական անձինք «գործակալների օրենք»-ի դեմ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Ավտոլվացման կետում կատարված դանակահարության վարույթով մեղադրանք է ներկայացվել 17-ամյա երիտասարդի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված...
Աղբյուր` Panorama.am
18:37
ԱԺ-ում կկազմակերպվի Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ոչնչացման թեմայով քննարկում
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ներքին Գետաշեն գյուղում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ
 Մարտունու բաժնի համայնքնային ոստիկանները հոկտեմբերի 14-ին իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ թմրամիջոց պահելու կասկածանքով Ներքին Գետաշեն...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Nissan»-ը հայտնվել ճամփեզրի մոտակա դաշտում, կան տուժածներ
Հոկտեմբերի 17-ին, ժամը 14։36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ուզո՞ւմ եք, որ իրանական ռումբերը սկսեն պայթել «15-ի կռուգում» կամ Ավան-Առինջի Պենտագոնի լաբորատորիայո՞ւմ. Սերգեյ Շաքարյանց
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը համաձայնություն են ձեռք բերել, որ հայ-իրանական և հայ-թուրքական պետական սահմանի...
Աղբյուր` Panorama.am
17:58
«Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են Փաշինյանին վիրավորող թողարկումից հետո․ Freedom House
Freedom House-ը հրապարակել է «Ազատությունը համացանցում» 2024 թվականի տարեկան իր զեկույցը՝ աշխարհի երկրներում համացանցի ազատության...
Աղբյուր` Panorama.am
17:51
ՔՊ-ն ՀՌՀ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Ավետ Պողոսյանի թեկնածությունը
Համաձայն ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 2-3-րդ մասերի, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ողջ աշխարհի քրիստոնյաներն աղոթք կբարձրացնեն հանուն Հայաստանի և հայրենազրկված արցախահայերի
Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վատիկանի և Եկեղեցիների Համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
17:37
Արմեն Զախարյան. Ես շատ եմ ուզում, որ այլմոլորակայինները սովորեն գրաբար և կարդան Նարեկացի
YouTube-յան «Արմեն և Ֆեդոր» գրական ալիքի հաղորդավար Արմեն Զախարյանի ցանկությունն է՝ այլմոլորակայինները կարդան Գրիգոր Նարեկացու...
Աղբյուր` Panorama.am
17:34
Գերասիմ Վարդանյանի գործով ՍԴ-ն դիմել է Վենետիկի հանձնաժողովին. Փաստաբան
«Ուղիղ 4 ամսից ավել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը կալանավորված է, պատճառը բոլորիս հայտնի իշխանության կողմից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
12:42 17/10/2024

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}