Տնտեսություն 17:21 26/06/2020 Հայաստան

Զգալի հարկային բեռ է դրվում սոցիալապես խոցելի խմբերի վրա

Հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է գույքահարկի ավելացում 2021 թվականի հունվարից։ Այսօր, երբ ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ է, մշակվում են հակաճգնաժամային քաղաքականություն, հիմնականում նվազեցնում են հարկերը, կամ գոնե թողնում նույնը, մեզ մոտ հակառակն է։

ԱԺ ընդունած նախագծի մասին Panorama.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

Panorama.am - Ինչպե՞ս կգնահատեք այդ նախագիծը քաղաքացիների, նաև՝ կառավարությանը օգուտի և վնասի տեսանկյունից։

Ս.Պարսյան- Այս նախագիծը սոցիալական տեսանկյունից անարդար է և ոչ արդյունավետ։ Անարդար է, քանի որ բավականին զգալի հարկային բեռ է դնում սոցիալապես խոցելի խմբերի վրա։ Ներկայումս մինչև 3 միլիոն կադաստրային արժեք ունեցող գույքն ազատված է գույքահարկից։ Այս նախագծով իշխանությունները որոշել են 7 միլիոն և 10 միլիոն շուկայական արժեք ունեցող բնակարանների և առանձնատների դեպքում նախատեսել գույքահարկ 0,05-ի չափով։

Մարդիկ լավ օրից չէ, որ ապրում են նման արժեք ունեցող բնակարաններում։ 7 կամ 10 միլիոն արժեք ունեցող բնակարանի տերերի սոցիալական վիճակն այնքան լավ չէ, որ ի վիճակի լինեն թեկուզ փոքր գույքահարկ վճարել։

Պետության կողմից անարդյունավետ է լինելու այդ գումարների հավաքագրումը։

Քաղաքապետարանները, գյուղապետարաններն  ավելի մեծ ջանք են դնելու այդ փոքր գումարները հավաքագրելու համար, ստիպված են լինելու դատարաններ դիմել։ Հատկապես դժվար է լինելու գանձում իրականացնել սոցիալապես խոցերի մարդկանցից, քաղաքապետարանը պետք է դիմի դատարան կամ այլ մարմիններին գումարը գանձելու համար։

Հիշեցնեմ մեր հանրությանն ու պատգամավորներին, հոկտեմբերին, երբ ներկայացնում էին օրենքի նախագիծ, հայտարարում էին՝ դրանով գույքահարկը չի բարձրանում։ Հիմա՝ հունիսին, հայտարարում են, որ հոկտեմբերի այդ նախագծով բարձրացրել են, հիմա իջեցնում են։ Ստացվում է՝  գործող իշխանություններն իրենց բարձրացրածը մի քիչ իջեցնում են ու ժողովրդին որպես լավություն են ներկայացնում։ Նրանց հայտարարությունը տրամաբանությունից և քաղաքական օրինաչափություններից դուրս մոտեցում է։

Արձանագրենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից բարձրանում է գույքահարկը 3-5 անգամ։ Թե նրանք նախկինում ինչքան էին նախատեսել բարձրացնել, հետո որքան են լավություն անում ժողովրդին,  դա ոչ մեկին արդեն չի հետաքրքրում։ Ակնհայտ է, որ նրանց կողմից 3-5 անգամ բարձրացել է գույքահարկը բոլորի համար, սոցիալապես խոցելի խմբերի համար ևս նախատեսվել է գույքահարկ, որը նախկինում չկար։

Նրանք հայտարարում են, որ սա դղյակները հարկելու համար են անում։ Դարձյալ այդ հայտարարությունը քիչ է համապատասխանում իրականությանը։ Նույն օրենքի համաձայն, 100 և 120 միլիոն դրամից ավելի արժեք ունեցող բնակարանների, առանձնատների դեպքում գույքահարկը դարձյալ լինելու է նույն 1 տոկոսը։ Այսինքն, Կենտրոնում 3 սենյականոց բանակարանը, որն արժի 120 միլիոն դրամ, առանձնատունը, որն արժի 1 միլիոն դոլար, երկուսի դեպքում էլ լինելու է 1 տոկոս  գույքահարկ։ Այստեղ պրոգրեսիվություն առհասարակ գոյություն չունի, արդարություն գոյություն չոնի։ Եթե ուզում էին դղյակների տերերին հարկել, կարող էին 250 միլիոն դրամից ավելի կամ կես միլիարդ դրամից ավելի արժեք ունեցող տների դեպքում գույքահարկը նախատեսել 2, 3 4 տոկոս։

Ի դեպ,  մեր երկրում, ինչպես իրենք են ասում, խոշոր դղյակները կարող է  լինել 500, 1000 հատ։ Դրանից մուտքերն շատ ավելի քիչ են լինելու, քան միջին ու սոցիալապես աղքատ  խավից գանձվող գույքահարկի գումարը. 1000 գույքից գանձելու են, ենթադրենք, 100 միլիոն դրամ, իսկ 580 հազար գույքից, թեկուզ ցածր տոկոսով, մի քանի միլիարդ դրամի չափով գույքահարկ են գանձելու։ Հանրագումարում՝ սոցիալապես խոցելի խմբերից և միջին խավից ավելի շատ գումար են հավաքելու, քան հարուստներից,  դղյակի տերերից։

Panorama.am -Պարոն Պարսյան, ըստ Ձեզ, այս փոփոխությունը չպե՞տք է կատարվեր, մնար այնպես, ինչպես կա՞ր՝ հաշվի առնելով նաև տնտեսական ճգնաժամը, տասնյակ հազարավոր աշխատատեղերի փակումը, որի մասին բարձրաձայնում է հենց կառավարությունը։

Ս.Պարսյան- Միանշանակ է, որ կառավարությունն այս դեպքում շտապողականություն ցուցաբերեց, քննարկումներ չիրականացրեց, հատվածական որոշում է, զուտ ֆինանսական հանգամանքներն են հաշվի առել՝ անտեսելով մնացածը։ Ուղղակի իրենք արագ-արագ քայլեր իրականացրեցին՝ առանց երկար- բարակ մտածելու։ 

Նրանց նպատակը զուտ ֆինանսական էր։ Նրանք լսեցին, որ գույքահարկը բավական ցածր է, որի մասին բոլորն էին խոսում, միջազգային, տեղական  բոլոր հետազոտություններըվկայում, որոշեցին ուղղակի բարձրացնել։ Թե ինչպես բարձրացրեցին, սա է ամենամեծ խնդիրը,  վերացրեցին չհարկվող շեմը, խնդիր դրեցին կադաստրային արժեքի մասով, այսինքն կադաստրային արժեքը դարձավ շուկայական, իսկ շուկայական արժեքն որոշելու է  կադաստրը, որը համապատասխան կարողություն ու վստահություն այս պահին չունի հանրության մեջ,  կարող է, բնականաբար,  լուրջ վեճեր, դատական քննարկումների  դեպքեր առաջանան։

Մենք պետք է գնահատենք՝ մեր տնտեսությունը, մեր ազգաբնակչությունը պատրա՞ստ է նման կտրուկ փոփոխությունների, հատկապես սոցիալապես խոցելի խմբերը, միջին խավը։ Եթե ուզում էին դղյակները հարկել, կարող էին որոշել՝ կես միլիոն դոլարից ավելի արժեք ունեցող տների գույքահարկը սահմանել 3 տոկոս, մնացածի տոկոսադրույքներն այնպես սահմանել, որ չավելանային, ինչպես վճարել են 2020-ին, այնպես էլ վճարել 2021-ին։ Բայց ոչ, որոշեցին գույքահարկը բարձրացնել բոլորի համար։

Սրա արդյունքում մեծ հարված է հասցվելու նաև անշարժ գույքի շուկային։ Այս տարի 5 ամիսների կտրվածքով ունենք շինարարության ոլորտի 26,6 տոկոսի չափով անկում։ Սա էլ իր հերթին խնդրիներ կստեղծի անշարժ  գույքի շուկայում, հատկապես միջին ու բարձր արժեք ունեցող տների  նկատմամբ պահանջարկը կարող  է էականորեն նվազել, տան սեփականատերերը կսկսեն մտածել՝ արդյոք պատրաստ են վճարել այդքան գույքահարկ։

Նրանց բերած հարցը մեր տնտեսական օրակարգից դուրս է, նրանք զբաղված են իրենց անձնական օրակարգերով, մոռանում են՝ ինչ խնդիրներ ունի ժողովուրդը, տնտեսությունը։

Կարծիք կա, որ այս գույքահարկի միջոցով իշխանությունն ուզում է վերաբաշխել գույքը, այսինքն, ըստ էության, անուղղակի ձևով մարդկանց ստիպում են կենտրոնում իրենց բնակարանները վաճառել, գնալ արվարձաններ, կենտրոն գան այն մարդիկ, ովքեր ունեն կայուն, բարձր, բոնուսային, պարգևավճարային աշխատավարձեր և այլ եկամուտներ։

Panorama.am- Ո՞րը կլիներ ճիշտ լուծումը։

Ս.Պարսյան- Նախ պետք է ունենայինք գույքահարկի չհարկվող շեմ։ Այս պահին կա մեզ մոտ, նաև ամբողջ աշխարհում նման մոտեցում կա։  Նոր շեմ սահմանել բարձր արժեք ունեցող տների համար, իրենց ասած դղյակների համար։ Պետք էր վերանայել միջին խավի համար գույքահարկը։ Գույքահարկը ոչ թե պետք է ավելանար 3-5 անգամ, գոնե 1,5-2 անգամ՝ սկզբանական շրջանում։

Panorama.am- Շնորհակալություն զրույցի համար։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:07
Երևանում ավտոմեքենա է այրվել
ՆԳՆ փրկարար  ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել
Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ստեպանովկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
20:35
Խնդիրը ոչ թե բանակի` որպես ինստիտուտի ոչ լիարժեք լինելն է․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մարտական խնդիրների կատարման ուղղությամբ կամավորական...
Աղբյուր` Panorama.am
20:22
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
Քիչ առաջ  Վերաքննիչ հակառաուպցիոն դատարանի բավարարել է դատախազի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը  Գյումրու...
Աղբյուր` Panorama.am
20:16
Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝  Թումանյան փ....
Աղբյուր` Panorama.am
20:05
Երկրաշարժ՝ վրաց-թուրքական սահմանին
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով 13:02-ին Թուրքիայի հետ սահմանին  գրանցվել է երկրաշարժ, որի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի առանձին հատվածների երթևեկությունը
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ն...
Աղբյուր` Panorama.am
19:32
Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ
Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և...
Աղբյուր` Panorama.am
19:26
Հայ գործընկերների հետ առաջիկայում կքննարկի փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները․ Կլաուդիա Բուշ
 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:06
Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արդեն մոտ մեկուկես ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում դեռ սովետական տարիներից...
Աղբյուր` Panorama.am
18:53
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունքն են արտահայտել ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման փաստի կապակցությամբ
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում կրկին լրագրողի...
Աղբյուր` Panorama.am
18:40
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանը՝ ԵՊՀ-ում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հերթական անգամ հյուրընկավել էր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:28
ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում
Թուրքիայի «Ժողովրդական ներկայացուցիչների համագումարի» նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից թռիչքաձև մեծանում է․ Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ներկայացվել է արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր»  և...
Աղբյուր` Panorama.am
17:57
Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում
Մեսրոպ Մեսրոպյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։...
Աղբյուր` Panorama.am
17:55
Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
Խառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Սպարտակ Միքայելյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված IMMAF MMA աշխարհի առաջնության երիտասարդների...
Աղբյուր` Panorama.am
17:47
Չորության դեմ պայքարելու համար ընտրեք ՑԻԿԱ բառը պարունակող քսուքներ. Մաշկաբանի խորհուրդները
Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը ձմռանն ընդառաջ մաշկի խնամքի հետ կապված մի քանի խորհուրդներ է տվել. «Հիմա տեսեք, դեռ ձմեռ չէ, բայց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սերժ Սարգսյանը 2016թ.-ին Սպիտակ տանը պաշտոնական հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «ԱԺ-ում ՔՊ-ն բան ու գործ չունի անելու: Հիմա էլ անցել են հայ-արմերիկյան պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
17:27
Այս տարվա 10 ամսում գրանցվել է շմոլ գազից թունավորման 216 դեպք
Տաքանալ` պահպանելով զգուշությունը. արձանագրվել են շմոլ գազից թունավորման դեպքեր: Զգուշացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից ու հիշեցնում,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Սա պետական դավաճանnւթյան մասին հաղորդում է. ՔՊ-ականը՝ Աննա Գրիգորյանի ելույթից հետո դիմեց գլխավոր դատախազությանը
«Դուք եկեք, ասեք՝ Ադրբեջանի հետ ի՞նչ եք բանակցում, այդ չհամաձայնեցված կետերը ինչի՞ մասին են»,-ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի մասնակիցները նամակ-հորդոր հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի ավարտին մասնակիցները ստորագրեցին և...
Աղբյուր` Panorama.am
17:00
Գրիգոր քահան Գրիգորյան. Ոչ մեկին ոչ առջևից գրկել եմ, ոչ էլ թիկունքից հարվածել
ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը գրում է. «Հատուկ կարճմիտների, կամ նրանց համար,...
Աղբյուր` Panorama.am
16:52
Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է. Մարգարիտա Քարամյան
«Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է»,-ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop...
Աղբյուր` Panorama.am
16:49
Փողոցային մտածողություն ունեցողը չի կարող բանակցություններ վարել իմ ու իմ Հայրենիքի հարցով. Մետաքսե Հակոբյան
«Իշխանական դիմակի տակ հնարավոր չէ թաքցնել փողոցային կեցվածքը, խոսույթը, մտքերը»
Աղբյուր` Panorama.am
16:41
Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց
Խնայողությունների կառավարումն ունակություն է, որը զարգացնելու համար ժամանակ և գիտելիք է հարկավոր: Superra հավելվածը...
Աղբյուր` Panorama.am
16:41
«Մանկական Եվրատեսիլ». ինչպե՞ս քվեարկել Լեոյի օգտին Հայաստանից
Նոյեմբերի 16-ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։ Հայաստանի ներկայացուցիչ Լեոն հանդես կգա «Cosmic...
Աղբյուր` Panorama.am
16:39
Պարոնայք ու տիկնայք, դուք բոլորդ հանցակից եք Ադրբեջանին. Իրավապաշտպանը՝ միջազգային կառույցների ղեկավարներին
«Հին, նոր, մոռացված աստվածները թող պահապան լինեն մեծ ու փոքր ժողովուրդներին,  քանի որ մարդկության ստեղծած միջազգային կառույցները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Այսքան պրիմիտիվ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Դաշնակցությունը ժողով անում է, շրջաբերականներ իջեցնում է, միայն 004-ը չէ, շուրջ 300 շրջաբերական է հաշվետու շրջանում։ Շրջաբերական իջեցվել...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՈւՂԻՂ. Stop Greenwashing Genocide! Բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
Հայաստանի գրասենյակի դիմաց  իրականացվում է բողոքի ակցիա «Stop Greenwashing Genocide!» խորագրով։ Կազմակերպիչների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
16:23 15/11/2024

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}