Տիկնիկային թատրոնի «Երաժշտական ողջույնը»
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասանները նախաձեռնել են «Երաժշտական ողջույն» ծրագիրը:
«Մեր առաջին ողջույնն ենք ուղարկում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին:
Առաջարկում ենք հերթականությամբ թատրոնից թատրոն ուղարկել Ձեր ազատ ողջույնը: Ողջույնի ձևը ազատ է:
Մենք բոլորս մի ընտանիք ենք:
ԿԵՑՑԵ Հայ թատրոնը և իր ապագան»,- գրված է թատրոնի ֆեյսբուքյան էջում ու ներկայացված իրենց «Երաժշտական ողջույնը»։
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնն ընդունել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի «Երաժշտական ողջույնը» և կպատրաստեն իրենցը։