Շաբաթներ առաջ կորոնավիրուսով վարակվեց ամբողջ ընտանիքս.Ա.Մարտիրոսյան
Հրատարակիչ, «Անտարես»ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ում հայրը՝ Աքիլես Մարտիրոսյանը հունիսի 19-ին 77 տարեկանում մահացել է կորոնավիրուսից պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում պատմեց, որ իր ամբողջ ընտանիքի անդամները և հարազատները վարակվել են կորոնավիրուսով:
«Շաբաթներ առաջ կորոնավիրուսով վարակվեց ամբողջ ընտանիքս: Եղբայրս այս պահին գտնվում է հիվանդանոցում , երեխաներիս մայրը դուրս գրվեց հիվանդանոցից, մյուս հարազատներս բուժում են ստանում տանը: Ինքս ծնողներիս հետ չեմ շփվել ավելի քան չորս ու կես ամիս, սակայն չեմ կարողացել ապահովել, որպեսզի այլ անձիք ևս չշփվեն: Եվ իմ այդ չապահովելը բերել է նրան, որ նրանք շփվել են վարակակիրների հետ և հիվանդացել՝ առանց պահպանելու կանոնները»,-ասաց Մարտիրոսյանն ու կոչ արեց քաղաքացիներին պահպանել պարետատան կանոնները:
«Բոլոր այն մարդիկ, որոնք ասում են,թե կորոնավիրուս չկա կամ կորոնավիրուսն անվտանգ է, նույնն է, թե ասեն ապրիլյան պատերազմին ադրբեջանական զինվորն անվտանգ է կամ ադրբեջանական հրթիռն անվտանգ է»-ավելացրեց կորոնավիրուսից տուժածը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան