Չինաստանում երկու դպրոցականներ հանկարծամահ են եղել՝ ֆիզկուլտուրայի դասին դիմակ կրելիս
Երկու չինացի տղաներ մահացել են միմյանցից մեկ շաբաթվա տարբերությամբ՝ ֆիզկուլտուրայի դասի ժամանակ դեմքի դիմակներ դնելու պատճառով։ Այս մասին գրում է New York Post-ը։
Աշակերտները, որոնք երկուսն էլ 14 տարեկան էին, վազքի քննություն են անցնելիս եղել, երբ հանկարծակի ուշաթափվել ու ընկել են։
Մահվան վկայականում նշվում է, որ պատճառը հանկարծակի առաջացած սրտանոթային խնդիրն է, բայց դիահերձում չի կատարվել:
Տղաներից մեկի հայրն ասել է, որ հավատում է, որ որդու մահվան պատճառը դիմակն է եղել, որ նա պարտավոր էր կրել դպրոցում։
Նշվում է, որ դեպքերը տեղի են ունեցել ապրիլ-մայիսին, որից հետո որոշ դպրոցներ չեղարկել են ֆիզիկական դաստիարակության դասերը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան