Հայաստանում քաղաքական բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին. Իշխանյան
«Այսօր լինելու է խաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն Սահմանադրական դատարանի»,- ՍԴ շենքի դիմաց ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Նրա խոսքով, ինչ-որ կատարվեց ՍԴ-ի հետ, ռուսերեն «Против лома нет приема » հայտնի արտահայտությամբ կարելի է նկարագրել։
«Քաղաքական բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին, և ցավոք Հայաստանում այդ քաղաքական բիրտ ուժի դեմ ոչ թե պայքարի դուրս եկան քաղաքական ուժերը, այլ իրավաբանները, ՍԴ անդամները, մի քանի դատավորներն ու փաստաբանները։ Եվ փոխանակ իրավական պետության կառուցման ճանապարհին այդ ամենի թիկունքում կանգնեին այն քաղաքական ուժերը, որոնք հռչակել են ժողովրդավարություն, լիբերալիզմ, իրավական պետություն, նրանք իրավաբաններին թողեցին անպաշտպան։ Իսկ ի՞նչ կարող էին անել ՍԴ անդամները, իրավաբանները՝ միայն իրավունքով և օրենքով պայքարելով մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի դեմ, որին են ենթարկվում բոլոր ուժային կառույցները, քննչական մարմիններն ու ԱԱԾ-ն»,- նշեց Իշխանյանը։
Իրավապաշտպանի խոսքով, ՍԴ-ն պայքարեց այնքան, որքան կարող էր՝ առանց լուրջ աջակցության.
«Մենք գնում ենք դեպի պետական կառույցների կործանում, որը բերելու է պետության կործանման»։
Դիտարկմանը, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի խոսքով, սահմանադրական փոփոխություններով ՍԴ-ն դուրս կգա ճգնաժամից, Ա. Իշխանյանն արձագանքեց՝ նո քոմմեթ։
«Վահե Գրիգորյանն իրավաբանական կրթություն ունի, բայց նա իրավաբան չէ, նա քաղաքական գործիչ է և հլու հնազանդ ենթարկվում է բռնապետության հակումներ ունեցող ղեկավարին։ Նրա ասածները լուրջ չպետք է ընդունել»,- եզրափակեց խոսքը Ավետիք Իշխանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունները մանկական խաղ խաղալու փոխարեն պետք է գոնե խայտառակությունից խուսափելու մի քայլ անեին. Մելիքյան
- 15-օրյա ժամկետում ՍԴ-ն կորոշի՝ վարույթ ընդունել «ԲՀԿ»-ի դիմումը, թե՞՝ ոչ. Զոհրաբյան
- Ակցիա ՍԴ դիմաց. Սահմանադրական դատարանը զավթված է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա