15-օրյա ժամկետում ՍԴ-ն կորոշի՝ վարույթ ընդունել «ԲՀԿ»-ի դիմումը, թե՞՝ ոչ. Զոհրաբյան
«Երեկ մենք էլեկտրոնային տարբերակով մեր դիմումն ուղարկել ենք ՍԴ՝ վիճարկելու սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը»,- ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, այսօր առավորտյան արդեն բնօրինակն են հանձնել ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին։ Պատգամավորը տեղեկացրեց, որ Ղազարյանը հայտնել է՝ սահմանված ընթացակարգերով հարցը կքննվի ու կորոշվի՝ վարույթ ընդունվում է, թե ոչ։
«Առավելագույնը 15 օրում կորոշվի՝ մեր դիմումը վարույթ ընդունվում է, թե ոչ»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ իշխանական պատգամավորները նշում են, թե 26 պատգամավորների ստորագրությունը բավարար չէ ՍԴ դիմելու համար, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ որևէ կերպ չի մեկնաբանի այդ կարծիքները։
«Ինչպես տեսնում եք, իրավական հանրությունը բաժանվել է երկու խմբի, և ես չեմ ուզում գնահատական տալ, ինչպես դա արեցին իշխանական նախարարները, որ երեկ դարձել էին Էնշտեյն ու մաթեմատիկական հաշվարկներ էին անում։ ՍԴ-ն կորոշի՝ վարույթ ընդունում է, թե ոչ»,- ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ
- ՍԴ դիմելը ԱԺ պարտականությունն էր.Ասյա Օվանյան
- ԲՀԿ-ն նախաձեռնում է ստորագրահավաք` Սահմանադրական դատարան դիմելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին