Վիեննայում թուրքերի և քրդերի միջև բախումների հետևանքով ոստիկաններ են տուժել
Վիեննայում թուրքերի և քրդերի միջև տեղի ունեցած անկարգությունների արդյունքում վիրավորվել է երկու ոստիկան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով երկրի ոստիկանությանը։
Թուրքերի և քրդերի միջև բախումը սկսվել է չորեքշաբթի օրը քրդերի խաղաղ ցույցի ժամանակ։ Կանանց իրավունքների համար նախատեսված հանրահավաքը գրավել է թուրք երիտասարդների ուշադրությունը, որոնք ի պատասխան սկսել են ցուցադրել «Մոխրագույն գայլեր» խմբավորման ուլտրանացիստական ժեստեր և հնչեցրել են վիրավորանքներ:
Հինգշաբթի օրը նույն տարածքում քրդերի և թուրք երիտասարդների միջև տեղի են ունեցել անկարգություններ: Ոստիկանական ուժերը միանգամից սկսել են վերահսկել իրավիճակը։
Ըստ ոստիկանության տվյալների՝ հինգշաբթի երեկոյան մոտ 300 մարդ մասնակցել է քրդական ցույցին։ Թուրք երիտասարդները բախվել են նրանց հետ, կողմերը միմյանց վրա քարեր և շշեր են նետել:
Բախումների արդյունքում մի քանի հոգի ձերբակալվել է, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա