ԱՀԿ․ Հայաստանը 11 երկրների մեջ է, որտեղ աճում է կորոնավիրուսի վարակը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Եվրոպայում նկատվում է Covid-19- ի շաբաթական դեպքերի աճ՝ սահմանափակումների թեթևացմանը զուգահեռ։ Այս մասին գրում է BBC-ն։
ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն դոկտոր Հանս Անրի Կլուգենը նշել է, որ 11 երկրներում, որոնց մեջ են Հայաստանը, Շվեդիան, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան, Ղրղզստանը, Ուկրաինան և Կոսովոն, վարակի արագացված փոխանցումը հանգեցրել է շատ նշանակալի աճի։
Կլուգենը նշել է, որ իր նախազգուշացումները վարակի վտանգի մասին իրականություն են դարձել։
«Եթե այն մնա առանց ուշադրության, ապա Եվրոպայում առողջապահական համակարգերը կկանգնեն փլուզման եզրին»,-ասել է Կլուգենը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան