Եթե ես հրաժարվեի աշխատավարձից, դուք որքանո՞վ ապահով կզգայիք՝ մտածելով, թե ինչով է ապրում այդ դատավորը. Վահե Գրիգորյան
«Անցած մեկ տարվա ընթացքում ես իմ աշխատանքային պարտականությունները չեմ կատարել երկու պատճառով. առաջին, որ ՍԴ կազմի սահմանադրականությունը հարցի տակ էր, և երկրորդ՝ ՍԴ-ն ուներ դեմոկրատական լեգիտիմության էական բաց»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս չի կատարել իր աշխատանքային պարտականությունները։
Հարցին, իսկ այդ դեպքում արդարացի՞ է, որ ինքը մեկ տարի աշխատավարձ է ստացել՝ առանց իր աշխատանքային պարտականությունները կատարելու, Վ. Գրիգորյանը պատասխանեց՝ իր մեղքով չէ, որ ինքն իր աշխատանքային պարտականությունները չի կարատել։
«Իմ ապրուստի միակ միջոցն իմ աշխատավարձն է, եթե ես հրաժարվեմ այդ ապրուստի միջոցից, որքանո՞վ դուք՝ որպես ՀՀ քաղաքացի վստահ ու ապահով կզգաք՝ մտածելով՝ իսկ ինչո՞վ է ապրում այդ դատավորը, ի՞նչ եկամուտներով պիտի ապրի։ Մտածե՞լ եք այդ մասին։ Այո, կան իրավիճակներ, երբ պաշտոնյան ի վիճակի չէ նիստերին մասնակցելու։ Այդ ժամանակը իզուր չի անցել, ես մշակել եմ ընթացակարգային փաստաթղթերի նախագծեր, որոնք ժամանակի ընթացքում քննարկելով պիտի ընդունենք։ Եվ իմ աշխատավարձ ստանալու կամ ծառայողական մեքենայից օգտվեու հանգամանքը որպես ՍԴ ճգնաժամի պատճառ են ներկայացնում որոշ ԶԼՄ-ներ։ Շատ ճիշտ է, որ կենտրոնացել եք այդ ճգնաժամի հարցի վրա, թեկուզև իմ վրա անձնական հարձակումների միջոցով»,- նշեց նա։
Հարցին, իսկ այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ ինքը սպասեր ՍԴ ճգնաժամի հաղթահարմանը, ապա նոր առաջադրվեր դատավորի պաշտոնում, Վահե Գրիգորյանը պատասխանեց՝ ինքը ԱԺ-ում նկարագրել է՝ ինչպիսի վիճակ է ՍԴ-ում։
«Ես գիտակցել եմ՝ գոյություն ունի ճգնաժամ, և ինքս մտել եմ այդ դաշտ, որպեսզի ճգնաժամը լուծելու գործում իմ ներդրումն ունենամ։ Ես չեմ պատկերացնում՝ ինչ է նշանակում սպասել ճգնաժամը լուծվի, հետո ընտրվել դատավոր»,- ասաց նա։
Հարցին, իսկ թե ինչպես է նա պայքարել այդ ճգնաժամի դեմ, Գրիգորյանը պատասխանեց՝ ոչ ոք չի կարող ճգնաժամի դեմ պայքարել.
«Ես կարող եմ իմ առավելագույն ներդրումն ունենալ իմ հրապարակումների և դիրքավորման միջոցով»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին