Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 31 հազար 486-ի
Շվեյցարիայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 58 նոր դեպք (նախորդ օրը` 52-ը): «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ուրբաթ օրը հայտնել են այդ երկրի հանրային առողջության դաշնային գրասենյակում:
Հունիսի 26-ի տվյալներով, երկրում մահվան դեպքեր չեն գրանցվել: Այսպիսով, Շվեյցարիայում դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 31486, մահացել է 1682 մարդ:
Համաճարակի բռնկումից ի վեր անցկացվել է 545,177 թեստ, նախորդ օրվա ընթացքում`10687 թեստ, որով էլ բացատրվում է հայտնաբերված վարակվածների թվի աճը: Վիրուսը հայտնաբերվել է թեստավորվածների 7% -ի մոտ:
Ապրիլի 27-ին Շվեյցարիան սկսեց մարտի կեսերին COVID 19-ի տարածումը զսպելու համար հաստատված սահմանափակումների վերացման առաջին փուլը: Վերաբացվել են վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, բժշկական և ատամնաբուժական գրասենյակները, ծաղիկների ու կենցաղային իրերի խանութները:
Մեղմացման երկրորդ փուլը սկսվեց մայիսի 11-ին: Բացվեցին բոլոր խանութները, մի շարք սահմանափակումներով աշխատանքները վերսկսեցին ռեստորաններն ու բարերը, մասամբ հանվեց ԵՄ երկրներից Շվեյցարիա մուտքի արգելքը:
Մայիսի 28-ից թույլատրվում է բոլոր հավատքների եկեղեցիների գործունեությունը, որտեղ կարող էին հավաքվել ոչ ավելի, քան 30 հոգի:
Երրորդ փուլը մեկնարկել է հունիսի 6-ին: Թույլատրվեցին զանգվածային միջոցառումներ, որոնց կարող էին մասնակցել մինչև 300 մարդ, հանվեցին ռեստորանների այցելության սահմանափակումները, բացվեցին բարերը, դիսկոտեկները, շուկաները, SPA կենտրոնները, հանրային լողավազանները, ինչպես նաև զվարճանքի ենթակառուցվածքները:
Հունիսի 15-ից Շվեյցարիան սահմանները բացեց Եվրամիության, Ազատ առևտրի տնտեսական գոտու երկրների և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար:
Հունիսի 22-ից թույլատրվում է մինչև 1000 մարդու մասնակցությամբ զանգվածային միջոցառումների անցկացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա