ԴԱՀԿ 23 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Այս պահի դրությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս ախտորոշում:
Ծառայությունից հայտնում են, որ վերջիններս գտնվում են բուժման փուլում, իսկ նրանց հետ անմիջական շփում ունեցած աշխատակիցները ինքնամեկուսացված են:
«Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով.
.Իրավաբանական բաժին-1
.Ավան և Նոր Նորքի բաժին-2,
.Արաբկիր և Քանաքեռ- Զեյթունի բաժին-2,
.Շենգավիթի բաժին -1,
.Պետական բյուջի օգտին բռնագանձումների բաժին-3,
.Սյունիքի մարզի Սիսիանի բաժանմունք-1:
.Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը ԿԱՐՈՂ Է ՁԳՁԳՎԵԼ, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՉՏՐՎԵԼ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին