«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը բիոքիմիական լաբորատորիայի անալիզատոր է նվիրել ոստիկանությանը
Հունիսի 23-ին «Միասին մենք կարող ենք» միջոցառման շրջանակներում վերջին սերնդի բիոքիմիական լաբորատորիայի անալիզատորը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կողմից պաշտոնապես հանձնվեց ոստիկանության պոլիկլինիկային։
Ներկա էին ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը, ոստիկանության բժշկական վարչության, պոլիկլինիկայի, հոսպիտալի ղեկավար կազմն ու բուժանձնակազմը։
Բիոքիմիական լաբորատորիայի անալիզատորը տեղափոխվեց ոստիկանության հոսպիտալի լաբորատորիա։
Նշենք, որ «Միասին Մենք Կարող Ենք» նախաձեռնությունը սկիզբ առավ մայիսի 2-ին ու դեռ շարունակվում է՝ ընդլայնելով իր սահմանները:
⠀
Նախաձեռնության շրջանակում միացի՛ր ընթացող ֆլեշմոբին և թո՛ղ Քո հետքը Նոր պատմության էջերում: Բարեգործական աճուրդը և հանգանակությունները դեռ շարունակվում են:
Մանրամասները՝ www.tovmasyanfoundation.com կայքում։
Հարակից հրապարակումներ`
- «Թովմասյան» հիմնադրամի շնորհիվ ամառային զորակոչին ենթակա բոլոր ՀՀ քաղաքացիները կկարողանան թեստավորվել
- «Թովմասյան» հիմադրամը Գյումրու ինֆեկցիոնին տրամադրել է իմունոֆերմենտային ախտորոշիչ սարք և պացիենտ մոնիտոր
- «Թովմասյան» հիմնադրամը ձեռք կբերի բժշկական սարքավորումներ՝ COVID-19 դեմ պայքարին աջակցելու համար
- Միլա Յովովիչը, Դրոգբան, Պոգբան միացել են «Միասին մենք կարող ենք» բարեգործական համերգի աճուրդին
- «Միասին Մենք Կարող ենք»․ աննախադեպ համերգ, որում կլինի բարեգործական աճուրդ և ֆլեշմոբ՝ նաև համաշխարհային աստղերի աջակցությամբ
- Արտակ Թովմասյան․ «Միասին Մենք Կարող ենք» համերգի ընթացքում բարերարներից ստացած միջոցների մասին տվյալները հրապարակվելու են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան