ԱՀԿ-ն պահանջում է ավելի քան 31 միլիարդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից նախաձեռնված «ACT-Accelerator» միջազգային գործընկերության շրջանակներում պատվաստանյութերի, ախտորոշման և բուժման համակարգի ստեղծման համար կպահանջվի 31.3 միլիարդ դոլար ներդրում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով ԱՀԿ-ի ժնևյան գրասենյակին։
Ինչպես նշվում է, որպես այս նախաձեռնության մաս պլանավորվում է մինչև 2021 թվականի կեսը 500 միլիոն ախտորոշիչ թեստ և 245 միլիոն կոմպլեկտ բուժական սարքերի առաքում կատարել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին:
Բացի այդ, նախատեսվում է այդ պետություններին տրամադրել պատվաստանյութի 2 միլիարդ չափաբաժին, որի կեսը նախատեսվում է մինչև հաջորդ ամառ ուղարկել։
«Այս նպատակին հասնելու համար, ներկայացված պլանի համաձայն, ախտորոշիչ և բուժական միջոցների, ինչպես նաև պատվաստանյութերի համար անհրաժեշտ է 31.3 միլիարդ դոլար ֆինանսավորում», - ասվում է հայտարարության մեջ:
ԱՀԿ-ն տեղեկացրել է, որ արդեն խոստացվել է 3,4 միլիարդ դոլար. «Այսպիսով, անհրաժեշտ է լրացուցիչ 27.9 միլիարդ դոլար, այդ թվում ՝ 13,7 միլիարդ դոլար ՝ անհապաղ կարիքները հոգալու համար»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ․ Հայաստանը 11 երկրների մեջ է, որտեղ աճում է կորոնավիրուսի վարակը
- ԱՀԿ-ն գնահատել է 2019-ի դեկտեմբերին Իտալիայում կորոնավիրուսի առկայության մասին վարկածը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին