Քաղաքական 10:33 26/06/2020 Հայաստան

«Ազգային օրակարգ». Համախմբման միջոցով հնարավոր է դառնալու ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը տարածել է հայտարարություն Հայաստանում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հակաճգնաժամային քայլերի վերաբերյալ.

«Հակաճգնաժամային ծրագրի դրույթներ

Հայաստանը հայտնվել է խորագույն և բազմաբնույթ ճգնաժամում, պայմանավորված գործող իշխանությունների ոչ համարժեք և հախուռն գործունեությամբ` երկրի կողմից առերեսվող բազմաթիվ մարտահրավերների ու տասնամյակներով կուտակված խնդիրների համատեքստում։ Մոլեգնող համաճարակի պայմաններում առավել տեսանելի են դարձել առողջապահական, սոցիալ-տնտեսական և անվտանգային ոլորտներում առկա հենքային հիմնահարցերը, և ներկայիս իշխանությունների անկարողությունը արդյունավետ լուծելու դրանք։ Նույն իշխող ուժի խորհրդարանական թևի կողմից Սահմանադրության կոպիտ խախտումներով ՍԴ կազմի փոփոխությունների ձեռնարկումով՝ առկա ծանրագույն իրավիճակին հավելվեց նաև սահմանադրական ճգնաժամը, որն առաջիկա օրերին և շաբաթներին հավելյալ լարվածություն է ստեղծելու հասարակության մեջ, և միայն խորացնելու ստեղծված ծանր վիճակը։ Այս պայմաններում հրամայական է դարձել ազգային նկարագրով և ժողովրդավարական ուղղվածությամբ ուժերի համախմբումը՝ որպես համակարգային այլընտրանք միահեծան իշխող և երկիրը փակուղի մտցրած քաղաքական ուժին։ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը համոզված է, որ այդպիսի համախմբման միջոցով հնարավոր է դառնալու ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն, որի գործունեությունը կարճաժամկետ հեռանկարում կենտրոնացած պետք է լինի հետևյալ գերակայությունները կյանքի կոչելու վրա՝

Համաճարակային իրավիճակ

Նոր կորոնովիրուսով պայմանավորված, ողջ աշխարհը հայտնվել է աննախադեպ համավարակային մարտահրավերի առջև, որն արդեն հարյուր հազարավոր կյանքեր է խլել տարբեր երկրներում։ Ցավոք, Հայաստանը ոչ միայն չի խուսափել այս համավարակից, այլև գործող իշխանությունների ապաշնորհ կառավարումը և ոչ հետևողական, իրավիճակին անհամարժեք քայլերը հանգեցրել են նրա արագ տարածմանը, և մարդկային կորուստների սպառնալից աճին։ Անհրաժեշտ ենք համարում գործարկել համավարակի զսպման նոր մարտավարություն, հենված արդեն իսկ կուտակված լավագույն միջազգային փորձի վրա, մասնավորապես՝ մեծաքանակ թեստերի ձեռք բերում և բնակչության հնարավոր լայնածավալ թեստավորման անցկացում, վարակի տարածքային օջախների խստագույն մեկուսացում, հանրային տարածքների ախտահանում, ճանաչված բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ նորագույն առողջապահական տեխնոլոգիաների և մեթոդների կիրառում, բժշկական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնում, իսկ եղածի ամբողջական և առավել արդյունավետ օգտագործում, պետության կողմից սոցիալական բոլոր խոցելի խմբերին առողջապահական ծառայությունների և կենսաապահովման միջոցների անվճար տրամադրում։

Սոցիալ-տնտեսական իրավիճակ

Միևնույն ժամանակ, երկիրը հայտնվել է խորագույն սոցիալ-տնտեսական ճգնաժամում, զուգորդված տնտեսական ակտիվության աննախադեպ անկմամբ և գործազրկության կտրուկ աճով։ Առաջնահերթ ենք համարում պետական, մասնավոր և միջազգային գործընկերային կապերի վերականգնումն ու ընդլայնումը, և այդ շրջանակում նախատեսում ենք իրականացնել համակարգված գործողություններ, միտված՝ սոցիալ-տնտեսական լարվածության թուլացմանը և դրա լիարժեք հետագա հաղթահարմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, տնտեսական զարգացման և կայուն աճի վերականգնմանը։ Վերահաստատելով կոռուպցիոն և անբարեխիղճ մրցակցության երևույթների դեմ անզիջում պայքարելու անհրաժեշտությունը, կարևորում ենք նաև ընդհանուր հակաճգնաժամային միջոցառումների իրականացման ժամանակահատվածում, մասնավորապես տնտեսության ու հանրության առավել խոցելի հատվածների համար նախատեսել՝ ֆինանսավարկային, հարկային, գույքային և տարաբնույթ այլ վճարային պարտավորությունների կատարումը հետաձգելու, տարաժամկետ դարձնելու, իսկ որոշ դեպքերում ուղղակի սուբսիդավորելու հնարավորությունը։ Նաև, չեղարկվելու են գործող իշխանության կողմից ընդունված այն օրենքները, որոնք ներդրողների մոտ առաջացրել են արդարացի անհանգստություն, և բերել են հնարավոր ներդրումների առկախմանը։

Արտաքին քաղաքական իրավիճակ

Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և տարածաշրջանում անդադար տեղի ունեցող աշխարհակարգային բուռն, հաճախ ռազմական գործողություններով զուգակցվող գործընթացները շարունակ լրջագույն մարտահրավերների առջև են կանգնեցնում մեր ազգին և պետությանը։ Այդ իրավիճակում հնարավոր վտանգներից խուսափելու և հաղթանակով ձեռք բերված արդյունքները պաշտպանելու համար, Հայաստանը հավասարակշիռ և փոխշահավետ արտաքին հարաբերություններ պետք է կառուցի իր բոլոր արտաքին գործընկերների հետ, հարգի փոխադարձ ռազմավարական պարտավորությունները, միևնույն ժամանակ ձգտի առավելագույն հատույցը ստանալ դրանցից։ Գործող իշխանությունների անհաշվենկատ քայլերի պատճառով, առկա մարտահրավերները ներկայումս ավելի են սրվել, և տեսանելի բացասական ազդեցություն են սկսել թողնել նաև Արցախյան կարգավորման գործընթացի վրա։ Հրամայական ենք համարում հետևողական գործունեությամբ վերականգնել գործընկերային հարաբերությունները Հայաստանին բարեկամաբար տրամադրված բոլոր երկրների հետ, իրականացնել նախաձեռնողական արտաքին քաղաքականություն և նոր համադրելի օրակարգեր ձևավորել մեր հիմնական գործընկերների հետ, ինչը հնարավորություն կտա Հայաստանը դուրս բերել սպառնացող միջազգային մեկուսացումից և արդյունավետ հակազդել տարածաշրջանում մեր հակառակորդների կողմից տարվող հակահայկական գործունեությանը։

Անվտանգային իրավիճակ

Իշխող քաղաքական ուժի կողմից կատարած բազմաթիվ անշրջահայաց գործողությունների, տարվող հակապետական քարոզչության, և ակնհայտ ձախողումների արդյունքում անվտանգային միջավայրը Հայաստանում էապես բարդացել է, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տիրույթում։ Երկրում աճել է հանցավորությունը, անթաքույց գործում են տարաբնույթ օտարերկրյա ազդեցության գործակալներ, մեր ոխերիմ հակառակորդները ամբողջ աշխարհով մեկ ակտիվացրել են հայության շահերին դեմ իրականացվող գործողությունները, հայկական սահմանների ամբողջ երկայնքով պարբերաբար տեղի են ունենում սադրանքներ և ոտնձգություններ, ինչպես նաև ահագնանում են կիբեռանվտանգային, կենսաբանական, և նմանատիպ այլ համաշխարհային սպառնալիքները։ Անհետաձգելի ենք համարում մեր երկրի առջև ծառացած անվտանգային հիմնական սպառնալիքներին համակողմանի դիմագրավելը, և այդ նպատակով ողջ հայության ներուժի համակարգված օգտագործելը։ Մասնավորապես, անհրաժեշտ ենք համարում շարունակել բանակի վերազինման և արդիականացման գործընթացը, ամրապնդել ոստիկանությունը, և ԱԱԾ-ն վերակողմնորոշել արտաքին սպառանալիքների, ինչպես նաև տարատեսակ օտարերկրյա գործակալական ցանցերի դեմ պայքարի ուղղությամբ։

Ներքաղաքական իրավիճակ

Ազգային համաձայնության իշխանության կողմից կառավարվող անցումային շրջանը համաձայնեցված ժամկետներում պետք է ավարտվի լավագույն միջազգային չափանիշներով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումով, որի արդյունքում կձևավորվեն նոր օրենսդիր և գործադիր իշխանություններ։ Այս նպատակով, անհրաժեշտ ենք համարում ՀՀ ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների բարեփոխելը՝ իջեցնելով ընտրական շեմը, վերացնելով պարտադիր մեծամասնության մասին արհեստածին դրույթը, ամրապնդելով ընտրությունների թափանցիկության և արժանահավատության ապահովման գործիքակազմը, ինչպես նաև բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծելով ընտրական գործընթացներին մասնակցության հավասար պայմաններ։ Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում ներքաղաքական կյանքում հանրային համերաշխության վերականգնումը, իրականացվող բազմակողմ ատելության քարոզի դադարեցումը, և առաջիկա ընտրություններին բոլոր քաղաքական ուժերի համար առավելապես գաղափարական հիմքով մրցակցային հնարավորության ապահովումը։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը համակողմանի գնահատելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների ողջ ծանրությունը՝ իրապես ըմբռնում է, որ առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ չունի բավարար կարողություններ և ներուժ առկա դժվարություններին միանձնյա դիմագրավելու համար։ Մենք խորապես գիտակցում ենք, որ հիշյալ խնդիրների լուծումը պահանջում է համազգային մակարդակի համախմբում, ներքաղաքական հակասությունների մեղմում, և համատեղ անդուլ աշխատանք՝ ճգնաժամը միասին հաղթահարելու, երկրի անվտանգությունը լիարժեք ապահովելու ու հետագա զարգացման կայուն հեռանկար ապահովելու նպատակով։
Այդ համատեքստում հայտնում ենք մեր պատրաստակամությունը, վեր կանգնել ցանկացած նեղ քաղաքական, խմբային կամ անձնական շահերից, և առաջարկում ենք բոլոր պատասխանատու ազգային ուժերին համատեղել ջանքերն ու հնարավորությունները՝ վերը նշված հակաճգնաժամային գերակայությունների շրջանակում պետության կողմից առերեսվող մարտահրավերները միասնաբար հաղթահարելու համար»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}