Ակցիա ՍԴ դիմաց. Սահմանադրական դատարանը զավթված է
Անցած գիշեր ակցիա է տեղի ունեցել Սահմանդրական դատարանի դիմաց։ Մի քանի երիտասարդներ հայտարարեցին՝ Սահմանադրական դատարանը զավթված է, Հայաստանում տապալվել է սահմանադրական կարգը։
«Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր և գործադիր մարմինները զավթել են Սահմանդրական դատարանը։ Այն սկզբունքը, որ այդ մարմինները պետք է հակակշռեն իրար, խախտված է։ Գործող իշխանություններն ամեն կերպ գնացին ՍԴ-ն սեփականաշնորհելու ուղիով»,-ուղիղ եթերում հայտարարել է Արգիշտի Գևորգյանը՝ ավելացնելով, որ խորհրդարանն իր թույլ տվոց անօրինություն՝ տուրք տալով Նիկոլ Փաշինյանի ամբիցիաների։
Երիտասարդները «Զավթված է» գրություններով թղթեր փակցրեցին ՍԴ շենքի դիմաց։
«Սա արդեն 88-89 պատգամավորին, կամ անձամբ Նիկոլ Փաշինյանին պատկանող վարչական տարածք է»,-նշեց նա։
Նրանք վստահություն հայտնեցին, որ սա ժամանակավոր երևույթ է, հույս հայտնեցին, որ Հայաստանում կան պետականամետ ուժեր, որոնք հասկանում են, որ սահմանադրական արժեքների վրա հիմնված պետական միավորումը չի կարող կախված լինել առանձին անձանցից։
«Սա միանշանակ Հայաստանի Հանրապետությանն ուղղված իրավական հարված է, որի հետևանքները կրելու է պետությունը»,-ասաց Գևորգյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին