ՀՀ ՍԴ-ն այսօր զավթված է մեկ անձի և մեկ կուսակցության կողմից.Սևակ Նազարյան
«Հայ Հեղափոխական դաշնակցությունը» Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացրեց: ՀՅԴ երիտասարադները հավաքվել էին իրենց բողոքն արտահայտելու վերջին շրջանում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:
«Վերջին օրերին տեսանք, թե ինչպես իշխանության մեկ անձի կողմից գործողություններ իրականացվեցին Սահմանադրական դատարանը զավթելու ուղղությամբ: Նորություն չենք ասում ոչ ոքի համար: Մասնագիտական տարբեր կարծիքներ ենք լսել և նրանք միանշական պնդում են, որ ՀՀ ՍԴ-ն այսօր զավթված է մեկ անձի և մեկ կուսակցության կողմից: Այս պահին ունենք ՍԴ շղթաներով կապված»,- բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Սևակ Նազարյանը:
Երիտասարդ դաշնակցականը նաև հավելեց, որ օրինականությունը վերականգնվելու է և պայքարը շարունակելու են: Այժմ մարդաշատ ակցիաներ չեն իրականացում ՝ հաշվի առնվելով Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին