
Հայաստանն օգնություն է տրամադրել Հալեպի բուժհաստատություններին
Հունիսի 25-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ Հայաստանի հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժշկական խումբը, ըստ բարի ավանդույթի, Հալեպի բուժ հաստատություններին է փոխանցել բժշկական անհրաժեշտ պարագաներ։
Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ բժշկական կենտրոնների ղեկավարները հայտնել են իրենց երախտագիտությունը հայ բժիշկներին տրամադրված բժշկական պարագաների, բժշկական հաստատություններում ամենօրյա ցուցաբերվող բժշկական օժանդակության համար, ինչպես նաև Հալեպում ՀՀ հյուպատոսությանը՝ մշտական աջակցության համար։