Իրավունք 17:00 26/06/2020 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Ի՞նչ է լինելու. արդյո՞ք ամեն ինչ այդքան վատ է

«Այլընտրանքային  նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Կան մի քանի հարցեր, որոնք ամբողջացնելու են պատասխանը։

Հարց 1. Ի՞նչ է կատարվում աշխարհում

Խոշոր ճգնաժամերը՝ այնպիսիք, ինչպիսին համաճարակն է, ունենում են խոշոր հետևանքներ։ Անշուշտ, համաճարակի դեմ պայքարում տապալված և թանկ գին վճարած հասարակություններն իրենց կառավարություններից պահանջելու են հաշվետվություն։ Ոչ էֆեկտիվ կառավարությունները պաշտոնանկ են արվելու։ Էապես թուլանալու է պոպուլիստ լիդերների և հոսանքների ազդեցությունը։

Իրական մահերը և իրական դժվարությունները հասարակություններին ստիպելու են մտածել։ Գլոբալ փոփոխությունների երրորդ ուղղությունը ներհասարակական հարաբերություններն են։ Կա տեսակետ, որ կարող են աճել ազգայնական տրամադրությունները, բայց մեծ է նաև հավանականությունը՝ ներհասարակական համերաշխության և նոր որակի փոխօգնության վրա հիմնված բարքերի հաստատման համար։

Փոփոխությունների չորրորդ ուղղությունը վերաբերելու է ինտեգրացիոն համակարգերի վերաիմաստավորմանը՝ տնտեսական, անվտանգության համակարգեր և անմիջական հարևաններին հետ հարաբերությունների նոր որակ։ Համավարակը ստիպելու է աշխարհին՝ ենթարկվել փոփոխությունների։ Հայաստանը չի կարող լինել բացառություն։

Ի՞նչ է կատարվում Հայաստանում

Վիրուսի անզուսպ տարածում, տասնյակ հազարավոր հիվանդներ, մեծ թվով մահեր, գործազրկության կտրուկ աճ, տնտեսական լրջագույն խնդիրներ, սահմանադրական կարգի տապալման պրոցես և պատերազմի մշտական վտանգ։ Զուգահեռ՝ արտակարգ դրության պայմաններում կառավարությունը գաղտագողի բերում է օրենքներ, և մեծամասնությունը քվեարկում է կողմ։

Այդ օրենքների բովանդակությանը հասարակության 90 տոկոսը տեղյակ չէ, բայց հենց դրանք սկսեն աշխատել, ազդեցությունն իրենց կյանքերի վրա զգալու են բացառապես բոլորը։ Դա «Ուրիշ Հայաստանի» օրենսդրական բազան է, որն ապահովելու է ամբողջական շուկաների փլուզում, ներքին թշնամանք և իրավական նիհիլիզմ։

Սա Հայաստանի օբյեկտիվ վիճակն է։ Բայց սա ողբերգություն չէ, սա կործանում չէ, սա ընդամենը բարդ վիճակ է, որն ունի լուծումներ։ Այն կդառնա ողբերգություն միայն այն դեպքում, եթե լուծումները ուշանան։

Եթե տեղայնացնենք Ռեյգանի հայտնի ձևակերպումը՝ տրված այլ համատեքստում՝ «Կառավարությունը մեր պրոբլեմների լուծումը չէ. կառավարությունը ինքը պրոբլեմն է» կարելի է ասել՝ Հայաստանի հիմնական պրոբլեմը Հայաստանի կառավարությունն է։

Ի՞նչ է կատարվում իշխանության մեջ

Իշխանությունը Հայաստանում ինտենսիվ նույնականացվում է մեկ մարդու հետ։ Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ վարչապետ Փաշինյանն ունի իր սեփական իրականությունը։ Նրա իրականությունը և Հայաստանի իրականությունը մի օր բախվելու են։ 

Ինչո՞ւ ստացվեց այդպես։ Շատ դժվար է դիմանալ փառքին, երբ փողոցի, սոցիալական ցանցերի, սփյուռքի հարյուր հազարները քեզ երկրպագում են։ Չներշնչվել, որ դու մեսսիա ես կամ առնվազն՝ առաքյալ, հնարավոր է երկու պայմանի դեպքում՝ ուժեղ անհատական առանցք, ձևավորված աշխարհայացք և սթափ քաղաքական շրջապատ։ Երբ այս պայմանները չեն ապահովվում, սկսվում է իրականության աղավաղված ընկալումը, սեփական իրականության ձևավորումը։

Դրանից հետո կատարվում է այն, ինչին մենք ինտենսիվ ականատես ենք լինում  վերջին օրերին. իշխանության մեջ գնում է մարդաոչնչացման պրոցես։ Փաշինյանը չի ուզում կաշկանդվել իր քաղաքական շրջապատում որևէ անհատի առկայությամբ։ Վերջին քվեարկությունները և իրավապահ համակարգի քայլերը վկայում են պրոցեսի ավարտական փուլի մասին։ Իշխանության հիմնական բնորոշիչը դառնում է ճակատագրական անլրջությունը։

Հնարավոր չէ, որ մեկ երեկոյի ընթացքում վարչապետը ՍԴ-ի վերաբերյալ իրար հետևից երեք գրառում անի, և հանրությունը նրա ուղերձներին հետո լուրջ վերաբերվի։ Հնարավոր չէ, որ առողջապահության նախարարը առավոտյան հաշվի նոր հիվանդների և մահերի թիվը, ցերեկը հաշվի վերակենդանացման բաժանմունքներում մահերի տոկոսը, իսկ երեկոյան՝ ՍԴ դիմելու անհրաժետ ստորագրությունների բանաձևը։ Պարադոքս է՝ իշխանությունը կարող է ունենալ լեգիտիմություն, բայց չունենալ լրջության նվազագույն աստիճան։ Իշխանությունը կարող է ստացած լինել 70 տոկոս ձայն, բայց նույն այդ 70 տոկոսը լուրջ չվերաբերվի նրա ասածներին։
           
Ի՞նչ է կատարվում իշխանությունից դուրս

Իշխանությունից դուրս այսօր կատարվում է այն, ինչը չէր ստացվում 20 և ավել տարիներ շարունակ՝ քաղաքական առողջ գործընթացների գեներացիա, միտքը՝ որպես քաղաքական պրոցեսի պարտադիր պայման լինելը։

Երեք կուսակցությունների համատեղ աշխատելու հայտը քաղաքական դեֆոլտից դուրս գալու առաջին նշաններից է։ Եվ չպետք է վախենալ բարդություններից, ծագող տարաձայնություններից։ Իրար հետ անկեղծ աշխատելու ցանկությունը կհարթի բոլոր դժվարությունները։

Ես կցանկանամ, որ այս եռյակը խուսափի Հայաստանի քաղաքական ամենամեծ ծուղակից՝ լայն կոնսոլիդացիայի սևեռուն մտքից։ Հայաստանում կա առնվազն 20-30 մարդ, ով տանն ունի կուսակցության կնիք և ժամանակ առ ժամանակ չեղած տեղից քաղաքական գործունեության հայտ է ներկայացնում։ Մոռացեք նրանց, նրանցից  ոչ մի էֆեկտիվ դերակատարում սպասել պետք չէ։
Եռյակի հնարավոր գոյությունը («Հայրենիք» ԲՀԿ, ՀՅԴ) առողջացման ցուցանիշ է։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այն հեռու է քաղաքական ողջ դաշտը ծածկելու միտումից։

Հայաստանում քաղաքական փոփոխությունների և երկրի հետագա արդիականացման համար վճռորոշ գործոն է դառնալու այսօր քաղաքական ուժ չներկայացնող, բայց հանրային կյանքում առկա և ակտիվ մարդկային մեծ ռեսուրսը։ Դրանք այն մարդիկ են, այն շրջանակները, որոնք մշտապես պոզիտիվի մեջ միտք, գաղափար և լուծումներ են փորձում գեներացնել։ Վերջին երկու տարում իշխանությունից դուրս ձևավորվել է ինտելեկտուալ հսկայական էներգիա։

Հնարավոր է, որ այս պահին այդ մարդիկ և շրջանակները միմյանց չեն էլ ճանաչում, բայց նրանց բոլորին միավորելու է երկրի արդիականացման գաղափարը և հայտնի տոքսիկ շրջանակներից կտրվելու, սեփական նոր, հեռանկարային հոսանքները ձևավորելու ձգտումը։

Արդյո՞ք ամեն ինչ այդքան վատ է

Երբեք հարգանքի և ուշադրության արժանի չէ ողբերգություն և կործանում գուժող քաղաքական գործունեությունը։ Առնվազն վերջին 20 տարում հայաստանյան ընդդիմության՝ միմյանց փոխարինող առաջնորդները «գալիս էին ազգը փրկելու»։ Սովորաբար դա արվում է աշխարհայացք չունենալու և անելիքի բացակայության պայմաններում։

Այսօրվա Հայաստանը կարիք ունի երկու խոշոր ծրագրի. ա/անվտանգության բարձրացում բ/պետության արդիականացում։ Այս երկու կետն էլ անհնար է իրագործել լալահառաչությամբ ու գուժկանի հոգեբանությամբ։

Այս իշխանությունը մի մեծ դրական բան արել է։ Շատ բաներ ջարդել է։ Շատ բաներ զրոյացրել։ Համաշխարհային պատմությունից հայտնի է, որ թռիչքաձև հաջողություններ են հաճախ արձանագրվում ավերիչ ցնցումներից հետո։ Այն, որ Հայաստանում շատ արատավոր երևույթներ քանդել էր պետք՝ կասկած չի հարուցում։

Բայց եթե քանդելու փուլը ձգվի, իսկ կառուցման փուլն ուշանա, դա երկրի համար աղետալի կարող է լինել։ Առայժմ կա ոչ միայն աղետից խուսափելու, այլև՝ էական հաջողության հասնելու հնարավորություն։ Քաղաքական առաջիկա զարգացումների հիմքում սա պետք է լինի։ Հայաստանին պետք է իշխանություն, որի լրջությանը հանրությունը կվստահի։ Հենց այդ լրջությունը կապահովի հանրային համերաշխությունը, առանց որի ոչ մի հաջողություն հնարավոր չէ։ Սա ունիվերսալ կարգախոս է, որը միաժամանակ չի ենթադրում քաղաքական դաշտի միատարրություն, և միևնույն ժամանակ ունի քաղաքական տարբեր հայացքների, սոցիալական տարբեր խմբերի միավորման մեծ պոտենցիալ՝ «Մերժիր անլրջությունը»»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}