Փաշինյան. Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ
Կեսգիշերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց գրառումը, ըստ որի.
«Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։
Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։
Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։
Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ»։
Հիշեցնենք, որ երեկ Հ. Թովմասյանը, Ա. Գյուլումյանը, Ֆ. Թոխյանը և Հ. Նազարյանը տարածել էին համատեղ հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված էր.
««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման:
Վերոգրյալից ելնելով՝ համապատասխան պաշտոնյաներին հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Աբովյան. Օրենքով սահմանված ժամկետում ՍԴ ուղարկեցինք դիմումը
- ՍԴ դատավորներ. Պաշտոնյաներին հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակից
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին