5․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայի Մանիսա նահանգում
Թուրքիայի Մանիսա նահանգի Սարուխանլը շրջանում հունիսի 26-ի առավոտյան 5․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) պաշտոնական կայքում, գրում է Էրմենիհաբերը։
Էգեյան ծովի շրջանում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլում և մի շարք այլ նահանգներում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9․29 կմ խորության վրա։
Մանիսայի նահանգապետ Յաշար Քարադենիզի խոսքով՝ առայժմ նյութական վնասների կամ մարդկային կորուստների վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան