Մարզահամերգային համալիրի տարածքում խոշոր հրդեհ է
Մարզահամերգային համալիրի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Մեկ ժամից ավելի է հրշեջները փորձում են մարել այն։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տարածքում է։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ կրակի հիմնական օջախները հանգցրել են, ծխացող օջախներ կան, նոր օջախներ են առաջանում քամու պատճառով, որոնք մարում են։
Նրա խոսքով, քամին անընդհատ կրակ է առաջացնում այն տեղերում, որտեղ թվում է կրան արդեն հանգցրել են։
«Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը գրել է, որ հրդեհից կես ժամ առաջ մեծ հրավառություն է եղել այս հատվածում։ Գտնում եմ՝ դա է եղել պատճառը, որովհետև կրակը տարբեր տեղերում էին, մի տեղում չէր»,- ասաց նախարարը։
Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ այս պահին տարածքում աշխատում է 14 մարտական հաշվարկ, 10 ջրատար մեքենա։ Ընդհանուր առմամբ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 120 փրկարար։
ԱԻ նախարարը նաև հայտնեց, որ տարածքում հերթապահություն է սահմանվելու։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան