Նախարար. Կթույլատրվի Հայաստանից դուրս ապրող դիմորդների մուտքը երկիր
«Մենք այսօր կարողացանք վերջնական համաձայնության գալ և ապահովել Հայաստանի սահմաններից դուրս գտնվող շուրջ հարյուր հայրենակից դիմորդների՝ քննություններին մասնակցությունը», -ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Կառավարության ներկայացուցիչը մանրամասնեց, որ նրանց մուտքը կթույլատրվի Հայաստանի Հանրապետություն։
Այլ մանրամասներ հարցի վերաբերյալ Հարությունյանը չնշեց։
Հիշեցնենք, որ օրեր առաջ խնդրի մասին ահազանգել էին ջավախքցի դիմորդները, որոնք ուզում են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, սակայն փակ սահմանների պատճառով միասնական քննություններին մասնակցությունը վտանգի տակ էր դրվել։
Մի քանի տասնյակ դիմորդներ նամակ էին գրել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին, խնդրանքով, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել քննություններին:
«Խնդրում ենք աջակցել մեզ և ստեղծել քննական հանձնաժողով և քննական կենտրոն Վրաստանի տարածքում: Մենք հայ ենք, Վրաստանի քաղաքացի և ցանկանում ենք բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի հանրապետության բուհերում»,- էին նրան նամակում։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-Ռուսական համալսարանն արձագաքել է ջավախքցի դիմորդներին
- Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստանում ԲՈւՀ ընդունվելու հնարավորությունից