Գազայի տարածքից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի վրա
Ուրբաթ երեկոյան Գազայի հատվածից պաղեստինցի արմատականները երկու հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը ներկայացնում է ՏԱՍՍ-ը:
«Օդային տագնապի գործարկման մասին հաղորդագրությունից հետո տեղեկացնում ենք, որ Իսրայելի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել Գազայի հատվածից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ իսրայելական պետական Kan ռադիոյի տեղեկատվության, հրթիռներից մեկը պայթել է անմարդաբնակ տարածքում, տուժածների և վնասների մասին չի հաղորդվել:
Նախորդ դեպքերում Գազայի հատվածի պաղեստինյան արմատականները հունիսի 15-ին, մայիսի 6-ին և մարտի 27-ին էին մեկական հրթիռ արձակել իսրայելական տարածքների ուղղությամբ: Դրան ի պատասխան իսրայելական բանակը հարվածներ էր հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին:
Փետրվարի 23-ին և 24-ին Իսրայելի ուղղությամբ Գազայից ավելի քան 80 հրթիռ էր արձակվել: Դրան հետևել էր Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածները Սիրիայում Դամասկոսից հարավ գտնվող «Իսլամական ջիհադ» խմբավորման ռազմական օբյեկտներին, ինչպես նաև Գազայի հատվածում գտնվող արմատականների տասնյակ թիրախներին:
Բանակի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ օդային տագնապի ազդանաշանը աշխատել էր Իսրայելի հարավում գտնվող Գազայի հատվածին սահմանակից տարածքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան