Էստոնիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել
Վերջին օրվա ընթացքում Էստոնիայում կորոնավիրուսով վարակի հայտնաբերված դեպքերի թիվը չի աճել և նախկինի նման 1986 է: Շաբաթ օրն Առողջապահության հանրապետական վարչության տարածած այս տեղեկատվությունը ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Օրվա ընթացքում Էստոնիայում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի քանակը չի ավելացել և շարունակում է մնալ 1986: Հունվարի 31-ից Էստոնիայում ավելի քան 105 հազար թեստեր են իրականացվել կորոնավիրուսով վարակման դեպքերը բացահայտելու համար, հիվանդանոցներում կա 4 հիվանդ, որոնցից մեկը կցված է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Համաճարակի ընթացքում մահացել է 69 մարդ»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Մայիսի 18-ից Էստոնիան դուրս է եկել արտակարգ դրությունից, որը հայտարարվել էր մարտի 12-ին, բայց թուլացումներն աստիճանաբար են կատարվում՝ մի քանի փուլով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան