Ռուբիկ Հակոբյան. Տառապանքս փորձ ունի, ԱԱԾ-ում առաջարկեցի մեր զրույցը ձայնագրել
«Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ԱԱԾ շենքում ավելի քան մեկ ու կես ժամ մնաց։ Դուրս գալուց հետո հայտարարեց՝ հաջորդ անգամ ծառայություն կներկայանա փաստաբանի հետ ամենայն հավանականությամբ չորեքշաբթի օրը։
Հետագայում իր խոսքը չխեղաթյուրելու նպատակով նա առաջարկել է բջջային հեռախոսով ձայնագրել զրույցը, ինչը թույլ չեն տվել։ Ասաց այս առումով՝ օրենքի բաց կա։
«Իրենք երևի ղեկավարության հետ մի քանի անգամ քննարկեցին, վկայակոչեցին Կառավարության 2011 թվականի ապրիլի մի օրենք, որտեղ նշված էր, թե ովքեր կարող են ձայնագրել, բայց դատավարական պրոցեսին էր դա վերաբերում։ Համենայնդեպս համոզիչ չէր: Ես այս հիմնարկի հետ մի քանի անգամ գործ ունեցել եմ, ես հավատում եմ գնդապետներին, բայց ժամանակը ցույց է տալիս, որ երբեմն կարող են խեղաթյուրված ներկայացնել զրույցը։ Տառապանքս փորձ ունի»,- ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբիկ Հակոբյանը՝ ավելացնելով, որ ունի օրինակներ, թե ինչպես են խոսքը սելեկտիվ ընտրում ու ներկայացնում։
Նա հավելեց, որ շատ նորմալ զրույց են ունեցել, մինչ այստեղ գալը խորհրդակցել է իր փաստաբանի հետ, հաջորդ անգամ կգա նրա հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբիկ Հակոբյան. ԱԱԾ-ում ասելու եմ այն, ինչ միշտ հայտարարել եմ
- ՍԴ դիմաց արած հայտարարությունների համար Ռուբիկ Հակոբյանը կանչվել է ԱԱԾ
- ԱԺ-ն և Կառավարությունը մատաղացու են, կա մեկ հոգի, որը ֆաշիստական շեշտադրումներ ունի. Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան