Տեսչական մարմին. Գյումրեցիները հետևում են պարետատան ցուցումներին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այսօր համատեղ լայնածավալ շրջայցեր են կատարել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների, թանգարանային, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող մի շարք վայրերում։
Տեսչական մարմնի փոխանցմամբ, մշտադիտարկումների արդյունքները հավաստել են, որ գյումրեցիները հիմականում պահպանում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնները։
Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմամշակութային վայրերը մարդաշատ չեն եղել՝ կուտակումներ չեն արձանագրվել, սակայն գրանցվել են դիմակները սխալ կրելու դեպքեր։
Տեսչական մարմնի աշխատակիցները քաղաքացիների հետ իրականացրել են լայնածավալ իրազեկման, բացատրական աշխատանքներ, բաժանել դիմակներ և հորդորել դրանք փոխել 3-4 ժամը մեկ։
Դիմակ չկրելու համար ՀՀ ոստիկանության կողմից մեկ քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա