ԱՄՆ-ն ցանկանում է գնել «Նոկիա» և «Էրիքսոն» ընկերությունները
ԱՄՆ իշխանությունները քննարկում են եվրոպական «Էրիքսոն» և «Նոկիա» ընկերությունները գնելու հարցը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին։
Ըստ թերթի, Սպիտակ տանը շրջանառվում է զեկույց, որի հեղինակներից մեկը «ՆԱՍԱ»- ի նախկին տնօրեն Դանիել Գոլդվինն է, մյուսն էլ՝ «Նոկիա» ընկերության նախկին անդամ Հոսեյն Մուինը:
Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է տեխնոլոգիական կոնսորցիում ստեղծել, որը մրցելու է չինական «Huawei»- ի հետ: Գաղափարը դրական է գնահատվել մասնավոր ներդրումային ընկերությունների, մասնավորապես` «Cerberus Capital»-ի կողմից։
Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է խթանել «Էրիքսոն»- ի և «Նոկիա»-ի ձեռքբերմանը ամերիկյան տեխնոլոգիական ոլորտի այնպիսի կազմակերպության կողմից, ինչպիսին է «Cisco Systems»- ը։
Վաշինգտոնը կարող է հարկային նպաստավոր պայմաններ տրամադրել եվրոպական ընկերություններին, ավելի մեծ ներդրում ունենալ արտահանման գործառնությունների ֆինանսավորման համար, կամ պետական աջակցություն ցուցաբերել այն ընկերություններին, որոնք կհամաձայնեն գնել «Էրիքսոն»-ը և «Նոկիա»- ն: