Ավստրալիայի խանութները պահանջարկի պատճառով սահմանափակում են զուգարանի թղթի վաճառքը
Ավստրալիայի «Coles» և «Woolworths» մանրածախ առևտրի ցանցերը կրկին պահանջարկի մեծացման պատճառով սահմանափակում են են զուգարանի թղթի վաճառքը Վիկտորիա քաղաքում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով արտադրողների տարածած մամուլի հաղորդագրությանը։
«Woolworths» ցանցը մտցրել է զուգարանի թղթի փաթեթների քանակի սահմանափակում՝ յուրաքանչյուր հաճախորդի համար մինչև երկու փաթեթ, ասվում է ընկերության կայքում: Սահմանափակումներ կկիրառվեն նաև հակասեպտիկների, ալյուրի, շաքարի, մակարոնեղենի, ձվի և բրնձի վաճառքի վրա:
«Չնայած մենք ունենք բավարար քանակով ապրանք, այնուամենայնիվ ձեռնարկում ենք կանխարգելիչ միջոցառումներ ...», - ասել է ընկերության ղեկավար Քլեր Փիթերը:
«Coles» առևտրի ցանցն էլ ավելի է սահմանափակել վաճառվելիք զուգարանի թղթի փաթեթների քանակը`ոչ ավելի, քան մեկ փաթեթ մեկ անձի համար:
Ըստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Քեյնի, «ժամանակ է սահմանում» Վիկտորիայի սուպերմարկետներում գնումներ կատարելու համար։
Ավելի վաղ Վիկտորիայի իշխանությունները՝ կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին, օգնություն էին խնդրել հարակից նահանգներից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան