Ինչու է աշխարհում կրկին նկատվում COVID-19-ի դեպքերի աճ
Աշխարհում արձանագրվում են կորոնավիրուսային նոր դեպքեր, որոնք մտահոգությունների առիթ են տալիս: Այս շաբաթ աշխարհում վարակված մարդկանց թիվը գերազանցել է ինը միլիոնը: Մասնագետները քննարկում են, թե որոնք են վիրուսի նոր տարածման պատճառները՝ ճանապարհորդությունը, թե ասիմպտոմատիկ հիվանդները:
«Ամերիկայի ձայն»-ը գրում է Չինաստանում Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը չի բացառել է, որ կորոնավիրուսի ասիմպտոմիկ դեպքեր եղել են առաջին պաշտոնական դեպքերի արձանագրումից շատ ավելի վաղ:
Անցած ուրբաթ Պեկինում գրանցվել են 25 նոր դեպքեր ընդհանուր գրանցված 32 դեպքերից, որոնցից 4-ը արձանագրվել է արտասահմանից ժամանած չինացիների մոտ:
Այս փաստը քննարկման առարկա է դարձել Չինաստանի բժիշկների շրջանում, թե արդյոք կորոնավիրուսն ունի եվրոպական հետք:
Չինաստանի պաշտոնյաներն ասում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վիրուսի տարածումը հնարավոր եղավ դանդաղեցնել: Հունիսի սկզբերից վարակված մարդկանց թիվը ավելի քան 200 է:
Եվրոպայում Գերմանիան նույնպես արձանագրել է դեպքերի աճ՝ կապված մսամթերքի արտադրամասում ավելի քան 1500 մարդկանց վարակման դեպքի հետ:
Այստեղ նոր սահմանափակումներ են կիրառվել մինչև հունիսի վերջը: Գերմանական Կարմիր խաչի աշխատակիցները երեքշաբթի օրը թեստավորումներ են իրականացրել Գյութերսլո քաղաքում:
Նոր Զելանդիայում պաշտոնական աղբյուրները հաղորդել են, որ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի երկու դեպք երկու կանանց մոտ, ովքեր այստեղ են եկել Լոնդոնից:
«Սա մարտահրավեր է բոլոր երկրների համար, և ես կարծում եմ, որ Հարավային Կորեան մյուս երկրների հետ միասին ցույց է տալիս, որ նույնիսկ այն ժամանակ, երբ դեպքերը զգալիորեն նվազում են, պետք է ունենալ հանրային առողջության վերահսկողության հզոր համակարգ և հանրային առողջապահության ենթակառուցվածքներ»,- ասում է ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը:
Այս շաբաթ գլոբալ առումով վարակված մարդկանց թիվը գերազանցել է ինը միլիոնը, երբ Բրազիլիան և Հնդկաստանը տառապում են համաճարակից, այլ երկրներում, ներառյալ Միացյալ Նահանգների որոշ հատվածներում` արձանագրվում կորոնավիրուսի դեպքերի աճ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին