Forbes-ի վարկանիշով Ռուսաստանի ամենահաջող աստղերի շարքում երկու հայ կա
Forbes-ը հրապարակել է մինչև 40 տարեկան 40 ամենահաջող աստղերի ամենամյա վարկանիշը:
Այսպիսով, մինչև 40 տարեկան Ռուսաստանի ամենահաջող աստղերի վարկանիշը, ինչպես նախորդ տարի,այս տար ևս գլխավորում է խառը մենամարտերի աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրմահոմեդովը: Նրա տարեկան եկամուտը գնահատվում է 16,5 միլիոն դոլար:
Հեռուստահաղորդավար Օլգա Բուզովան, որը մեկ տարվա ընթացքում վաստակել է 2,7 միլիոն դոլար և դարձել է Ռուսաստանի ամենահայտնին, դասակարգման աղյուսակում պահպանել է երկրորդ հորիզոնականը:
Երգիչ Եգոր Կրիդը, ով վաստակել է 6,9 միլիոն դոլար, առաջին եռյակից դուրս է մղել Ալեքսանդր Օվեչկինին: Հոկեյիստը այժմ չորրորդն է, որի տարվա եկամուտը գնահատվում է 15,1 միլիոն դոլար, իսկ 4,4 միլիոն դոլար եկամուտով հինգերորդ տեղը զբաղեցրել է հեռուստահաղորդավար և նախագահի նախկին թեկնածու Քսենիա Սոբչակը:
Հրապարակված ցանկում ներառված է 2 հայ: 23-րդ տեղում` թենիսիստ Կարեն Խաչանովն է (5,6 միլիոն դոլար):
Ծնողները Կարեն Խաչանովին գրանցել են թենիսի սեկցիայում, երբ նա երեք տարեկան էր: Այժմ նա զբաղեցնում է համաշխարհային դասակարգման աղյուսակի 15-րդ հորիզոնականը: Կարենի կարիերայում 4 ATP տիտղոս կա և գրեթե 8,3 միլիոն դոլարի մրցանակային գումար: Նա ընդամենը 24 տարեկան է:
Ցուցակի 30-րդ տեղում կատակերգու Միխայիլ Գալուստյանն է (1,5 միլիոն դոլար): Վերջինս 40 տարեկան է:
Միխայիլ Գալուստյանը ծնվել և մեծացել է Սոչիում, 2002-ին նա դարձել է Ուրախների և հնարամիտների ակումբի «Արևից ծեծվածնեը» թիմի ավագը: Պրեմիեր լիգայում թիմն անցկացրել է չորս մրցաշրջան, իսկ 2003-ին դարձավ չեմպիոն:
2006-ին, Գարիկ Մարտիրոսյանի հրավերով, նա դարձել է «Մեր Ռուսաստան» նախագծի հերթական մասնակիցը և այս նախագծում նկարահանվել է վեց դերերով:
2020-ին նա դարձել է իր «Ոսկի» տեսահոլովակի պրոդյուսերը, որը կատարում է Սուպեր Ժորիկ կեղծանունով. Երեք օրվա ընթացքում տեսանյութը YouTube-ում հավաքել է 1,6 միլիոն դիտում: