Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ։ Հաղորդագրությունը տարածել է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդեակցության վարչությունը։
Ըստ աղբյուրի, Արարատ Միրզոյանը Աշոտ Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել են ՍԴ դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը 2020 թվականի հունիսի 26-ի դրությամբ եղել է 12 տարուց ավելի։
ԱԺ նախագահը տեղեկացրել է նաև, որ ՀՀ Սահմանադրության հոդված 213 4-րդ մասի համաձայն դադարել է նաև Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, և ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները մինչև ՍԴ նոր նախագահի ընտրությունները իրականացվում են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից:
Քանի որ 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է, Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու կապակցությամբ։
Աշոտ Խաչատրյանն իր հերթին հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ։
«Ստորագրված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի կողմից»,- նշված է հաղորդագրության վերջում։
Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղարկած նամակում մասնավորապես նշել է «Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին»։
Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ափսոսանք է հայտնել նաև ԵԺԿ-ն։
Հարակից հրապարակումներ`
- ԵԺԿ. Ափսոսում ենք Հայաստանի իշխանությունների կողմից Սահմանադրական փոփոխությունների ընդունման կապակցությամբ
- Բուքիքիո. Ցավում եմ՝ Սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին
- Արա Սահակյան. Երկգլխանի հիդրան ոտնահարել է Սահմանադրության պահանջը
- Հայաստանում քաղաքական բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին. Իշխանյան
- Ակցիա ՍԴ դիմաց. Սահմանադրական դատարանը զավթված է
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին