«Կարիբյան ծովի դեմ» վերնագրով նոր ֆիլմ կնկարահանվի
«Disney»-ը տիեզերքի մասին նոր ֆիլմ կնկարահանի «Կարիբյան ծովի դեմ» վերնագրով, որի պատմության կիզակետում կլինեն կին կերպարներ:
«Ինտերֆաքս»-ի տեղեկացմամբ, «The Hollywood Reporter»-ը գրել է, որ գլխավոր դերի համար հրավիրվել է Մարգոտ Ռոբիին:
Ռոբին կաշխատի սցենարիստ Քրիստինա Հոդսոնի հետ: Նրանք պատասխանատու էին նաև «Թռչունների որս. Հարլի Քուինի ցնցող պատմությունը» ֆիլմի համար, որը նույնպես կանանց առաջնային պլան էր հատկացրել: Հոդսոնը սցենարներ է գրել նաև «Bumblebee» ֆիլմի և «Ֆլեշ», «Բետհերլ» սուպերհերոսների մասին սերիալների համար:
Սա կլինի ֆիլմ առանց «Ծովահեններ»-ի գլխավոր հերոսի՝ կապիտան Ջեկ Վորոբեյի: Այդ դերը ավանդաբար կատարում էր Ջոնի Դեպը: Սյուժեն շրջանցելու է ծովահեն Դեյվի Ջոնսի՝ առաջին սերիաների գլխավոր չարագործի պատմությունը:
Հայտնի է դարձել, որ «Disney»-ը պատրաստվում է վերսկսել «Կարիբյան ծովահենները» նոր ֆիլմի նկարահանումները:
Սցենարը գրելու են ֆիլմի նախորդ սերիաների հեղինակ Թեդ Էլիոտը և «Չեռնոբիլ» սերիալի հեղինակ Քրեյգ Մեյզին:
Երկու նախագծերի պրոդյուսերը Ջերի Բրուքհայմերն է, ով 2000-ականների սկզբին հորինել էր ծովահեններին:
2003 թվականից ի վեր այս աշխարհում հինգ ֆիլմ է թողարկվել: Նրանք հեղինակներին բերել են ավելի քան 4,5 միլիարդ դոլարի եկամուտ: Պրոդյուսերները որոշել են վերսկսել շարքը, քանի որ վերջին մասերից ստացվող եկամուտներն անկում են ապրում և Դեպն արդեն ծերանում է: