«Telegram»-ը ավելի քան 1,2 միլիարդ դոլար գումար է վճարել «Open Network»- ին
«Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովն իր ալիքում ասել է, որ ընկերությունը ավելի քան 1,2 միլիարդ դոլար է տրամադրել «մեսենջերի» ստեղծող «Open Network»-ին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Դա պայմանավորված է ամերիկյան իշխանությունների որոշմամբ՝ «Բլոկչեյն» պլատֆորմի՝ որոշ ժամանակով սահմանափակմամբ։
Ինչպես նշված է, գումարի վերադարձը իրականացվում է պայմանագրային պարտավորությունների համաձայն։ Գնման պայմանագրում նշված բոլոր միջոցները կուղարկվեն գնորդներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պավել Դուրովը փակել էր «Telegram Open Network» (TON)-ի «Բլոկչեյն» հարթակը՝ «Gram» կիրպտոարժույթի դիմաց:
ԱՄՆ դատարանն արգելել է «Gram» արժույթի փոխանցումը գնորդներին, քանի որ «Telegram Group Inc»- ը խախտել է ԱՄՆ-ի արժեթղթերի մասին օրենքը ՝ «Gram»-ի տեղաբաշխումը պատշաճ չգրանցելով: «Telegram»- ը համաձայն չէ այդ որոշման հետ։