ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններց պահանջել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան թողնել
Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեքը պահանջել է, որ Թուրքիայի իշխանությունները Սուրբ Սոֆիայի տաճարը թողնեն ներկայիս կարգավիճակում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Սուրբ Սոֆիայի տաճարը հոգևոր և մշակութային մեծ նշանակություն ունի աշխարհի տարբեր հավատքների միլիարդավոր հավատացյալների համար: Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը պահպանել այն որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության տարածք և բոլորի համար ապահովել նրա մատչելիությունը ներկայիս կարգավիճակում՝ որպես թանգարան» - գրել է Բրաունբեքը:
Սուրբ Սոֆիայի ապագայի շուրջ քննարկումները վերսկսվել են մայիսի 29-ից հետո, երբ Կոստանդնուպոլսի անկման տարելիցին այնտեղ ընթերցվեց Ղուրանը: Մեկ շաբաթ անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է ուսումնասիրել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հնարավորությունը:
Ավելի ուշ արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը տաճարը մզկիթի վերածելու կողմ է արտահատվել, դրա օգտին խոսել էր նաև արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Իր հերթին, Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի թեմի պատրիարք, Սահակ Մաշալյանը առաջարկել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարն աղոթատեղի դառնա ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մահմեդականների համար:
Տաճարի ապագայի հարցը հուլիսի սկզբին քննարկվելու է երկրի Պետական խորհրդում:
Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ է ստացել 1934 թ.՝ Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որոշմամբ: 1985 թվականից տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Հարակից հրապարակումներ`
- Պոլսո հայոց պատրիարքն առաջարկում է՝ Սբ. Սոֆիայում մեկտեղվեն քրիստոնեական և իսլամական աղոթքները
- Թուրքիայում քաղաքացիների 73%-ը կողմ է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն
- Եգիպտոսի բարձրագույն իսլամական մարմին․Էրդողանը Սուրբ Սոֆիան օգտագործում է որպես «զենք»
- Ռուս Ուղղափառ եկեղեցին դեմ է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու փորձերին
- Թուրքիայի Պետխորհրդում քննարկվում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը
- Փրկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածվելուց․ կոչ ՅՈւՆԵՍԿՕ-ին
- Հույներ դրոշ են կախել մզկիթից՝ ի պատասխան Ստամբուլի Սբ․Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցանության
- Էրդողանը վերահաստատել է Այա Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու իր մտադրությունը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության Էրդողանի մտադրության մասին
- Ինչու՞ է Էրդողանը ցանկանում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան