«Հրապարակ». Ալվինա Գյուլումյանին սպառնացել են իր գործընկերները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ երեկ, երբ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը մուտք է գործել դատարան, նրան են մոտեցել Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը և զգուշացրել, որ եթե շարունակի իր ակտիվությունը, անհետևանք չի մնա։ Սպառնացել են, որ եթե շարունակի գնալ ՍԴ, իրենք կդիմեն ՀՔԾ՝ պահանջելով քրեական գործ հարուցել իշխանության զավթման հոդվածով:
Մենք կապվեցինք տիկին Գյուլումյանի հետ և փորձեցինք մեկնաբանություն ստանալ։ «Գիտեք ինչ, նախ՝ Դիլանյանն իմ մոտ չի եկել, և երկրորդ․ թե ես ինչ եմ խոսում իմ գործընկերների հետ, դա հո չե՞մ դարձնելու «Հրապարակի» քննարկման առարկան»։
Փաստորեն, եղել է նման խոսակցություն։ «Ես չեմ կարող ասել, թե ինչ եմ խոսել իմ գործընկերների հետ»։ Ձեզ ասել են, որ Ձեր ակտիվությունն անհետևանք չի մնա։ «Ես Ձեզ ասում եմ, որ չեմ ասելու, թե ինչ եմ խոսել գործընկերներիս հետ, Դուք շարունակում եք»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան