
ՍԴ դիմաց արած հայտարարությունների համար Ռուբիկ Հակոբյանը կանչվել է ԱԱԾ
ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։
Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, անպայման ներկայանալու է, չներկայանալու պատճառ չունի։
Քաղաքական գործչի փոխանցմամբ, ծառայություն հրավիրվելու պատճառը եղել է երեկ Սահմանադրական դատարանի դիմաց ակցիայի ժամանակ հնչեցրած հայտարարությունները, ըստ որոնց, Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել Նիկոլ Փաշինյանի գործիքակազմով։
Հիշեցնենք, որ նա լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել էր.
«Այո, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց ռադիոտունը, ի վերջո, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ օրենքի սահմաններում իշխանությունը փոխել հնարավոր չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ հակաօրինականության դաշտում է գործում։ Եվ ինչպես ինքն իրականացրեց պետական հեղաշրջում՝ գրավելով պետական օբյեկտները, այնպես էլ հիմա պետք է պետական պահպանության օբյեկտները գրավել և իրեն վռնդել այս իշխանությունից»։
Թե ի՞նչ կարգավիճակով է կանչվել ԱԱԾ, Ռուբեն Հակոբյանը նշեց՝ կանչել են զրուցելու։
Այլ հարցերի նա չպատասխանեց՝ պատճառաբանելով զբաղված է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին